«Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 79.
 
Ինդուստրիլիզացիայի ոլորտում ԽՍՀՄ-ի հաջողությունները ստիպեցին արևմտյան երկրներին, մասնավորապես [[ԱՄՆ]]-ին բաց դիվանագիտական հարաբերություններ ստեղծել ԽՍՀՄ-ի հետ: 1933 թվականին աշխատավորների անհաջող ապստամբություններից հետո (ներառյալ կարճատև կյանք ունեցած [[Բավարիայի խորհրդային հանրապետություն]]ը) և ահագնացող տնտեսական ճգնաժամի ֆոնին Գերմանիայում իշանության եկավ [[Ադոլֆ Հիտլեր]]ը ով դաժանորեն ճնշեց հեղափոխական կազմակերպիչներին և ուղղակի սպառնալիքներ հնչեցրեց ԽՍՀՄ-ի և նրա կողմից սատարվող գաղափարախոսության հանդեպ: Ֆաշիստական վտանգը ավելի խորացրեց ներքին պառակտումները ԽՍՀՄ-ում և Կոմունիստական կուսակցության մեջ: Կասկածամտությունը տածեց Ստալինին և կուսակցության առաջնորդներին և սփռվեց ամբող խորհրդային հասարակության մեջ: Ամենուրեք հավանական թշնամիներ որոնելով` կառավարությունը սկսեց հալածանքները ամբողջ ԽՍՀՄ-ում, որը կոչվեց [[1930-ականների բռնաճնշում|Մեծ զտում]]: Արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ, որոնցից շատերը ճանաչվեցին դավաճանները, ձերբակալվեցին և ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ կամ մահապատժի ենթարկվեցին: Նույն այս ժամանակաշրջանում հակակրոնական գործնթաց սկսվեց, որով թուլացվեց [[Ռուս Ուղղափառ եկեղեցի]], որը երկար ժամանակ մեծ իշխանություն էր ունեցել ցարիզմ ժամանակ, մինչև հեղափոխություն: Նպատակ դրվեց կազմալուծել կազմակերպված կրոնական կառույցները հասարակության կյանքից, շատ եկեղեցիներ, մզգիթներ կամ այլ պաշտամունքի վայրեր փակվեցին կամ քանդվեցին:
 
Խորհրդային Մույթունը առաջինը միջազգային հասարակության մեջ գիտակցեց [[Նացիստական Գերմանիա]]յի ներխուժման վտանգը: Արևմտյան տերությունները ձգտում էին պահպանել խաղաղությունը և թույլ չտային պատերազմի բռնկմանը, շատերը ԽՍՀՄ-ի զգուշացումները դիտարկում էին չհիմնավորված: Մինչ արևմտյան տերությունների կառավարությունները պահպանում էին չեզոքություն, շատ արևմտյան ձեռնարկատերեր, ներառյալ [[Ռոկֆելերների ընտանիք]]ը շահութաբեր գործարքներ կնքեցին ֆաշիստական ռեժիմների հետ և ուղղակի հետաքրքրություն ունեին նրանց պաշտպանելու: Հակաֆաշիստական դաշինք կնքելու մի շարք անհաջող փորձերից հետո ԽՍՀՄ-ը Նացիստական Գերմանիայի հետ կնքեց [[Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)|չհարձակման պայմանագիր]], որը խախտեց Գերմանիան` [[Բարբարոսա (ռազմական գործողություն)|ներխուժելով ԽՍՀՄ]] և սկսվեց [[Հայրենական մեծ պատերազմ]]ը:
 
[[Կոմունիստական ինտերնացիոնալ]]ը կազմալուծվեց 1943 թվականին, քանի որ կազմակերպությունը չէր կարողացել թույլ չտալ ֆաշիզմի հզորացումը: 1945 թվականին դաշնակիցները հաղթեցին [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում և կուսակցությունը հիմնադրեց սոցիալիստական կառավարություններ հետպատերազմյան օկուպացված տարածքներում, որոնք ղեկավարում էին Ստալինի ենթակայության տակ գտնվող կոմունիստական կատավարությունները:
 
1949 թվականին [[Չինաստանի կոմունիստական կուսակցություն|կոմունիստները]] հաղթանակ տարան [[Չինաստանի քաղաքացիական պատերազմ]]ում` փոխելով ուժերի հավասարակշռությունը կոմունիստների և արևմտյան տերությունների միջև` բերելով [[Սառը պատերազմ]]. Հարավստավիան [[Իոսիպ Տիտո]]յի գլխավորությամբ իր հսկողության տակ առավ [[Տրիեստ]]ը` հակամարտություն հրահրելով արևմտյան տերությունների և Ստալինի միջև, ով դեմ էր իրավիճակի նման զարգացմանը: Հետագայում Հարավսլավիայի կոմունիստները ակտիվորեն աջակցեցին [[Հունաստանի կոմունիստական կուսակցություն|Հունաստանի կոմունիստներին]] [[Հունաստանի քաղաքացիական պատերազմ]]ում, ինչը հիասթափեցրեց ԽՍՀՄ-ի կառավարությունը: Այս իրադարձությունները բերեցին Տիտո-Ստալին պառակտմանը և նշանավորվեցին որպես միջազգային կոմունիզմի պառակտում:
 
== Նշումներ ==