«Վեգետատիվ նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Անատոմիա
|պատկեր=Gray839.png
|նկարագրություն=Վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ (ցույց է տրված կարմիրով) և պարասիմպաթիկ (ցույց է տրված կապույտով) բաժինները
| լատիներեն = Autonomici systematis nervosi
}}
'''Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ'''<ref name="БМЭ">''Лапин C. К., Михайловский В. С., Плечкова Е. К., Шефер Д. Г.'' [http://бмэ.орг/index.php/ВЕГЕТАТИВНАЯ_НЕРВНАЯ_СИСТЕМА Вегетативная нервная система] // Большая медицинская энциклопедия, 3-е изд. — М.: Советская энциклопедия. — Т. 4.</ref> ({{lang-la|vegetatio}}՝ գրգռում, {{lang-la|vegetativus}}՝ բուսական), [[ծայրամասային նյարդային համակարգ]]ի բաժին, կենտրոնական և ծայրամասային բջջային կառույցների համալիր, որը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիոնալ մակարդակը, որն անհրաժեշտ է նրա բոլոր օրգան համակարգերի ճշգրիտ ռեակցիայի համար: Վեգետատիվ նյարդային համակարգը կարգավորում է ներքին օրգանների գործունեությունը, ներզատական և արտազատական գեղձերի արյունատար և ավշային անոթների գործառույթները<ref>[http://www.golkom.ru/kme/03/1-199-2-3.html Краткая медицинская энциклопедия.]</ref>։ Այն կարևոր դեր է կատարում ներքին միջավայրի կայունության պահպանման և բոլոր ողնաշարավոր կենդանիների հարմարողական ռեակցիայի իրականացման գործում։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը [[կենտրոնական նյարդային համակարգ]]ից։

Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է [[Սիմպաթիկ նյարդային համակարգ|սիմպաթիկ]], [[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ|պարասիմպաթիկ]] ու [[մետասիմպաթիկ նյարդային համակարգ|մետասիմպաթիկ]] բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ '' Սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների կենտրոնները գտնվում են մեծ կիսագնդերի կեղևի և հիպոտալամիկ կենտրոնների հսկողութըան տակ:Վեգետատիվ նյարդային համակարգը'' չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները [[Օրգան (կենսաբանություն)|օրգան]]ներից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։
 
Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է [[մարմնական նյարդային համակարգ]]ից։ Վերջինիս շարժողական [[նյարդաթելեր]]ը դուրս են գալիս [[ողնուղեղ]]ից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային [[մկաններ]]ը։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու [[գլխուղեղ]]ի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող [[վեգետատիվ հանգույց]]ներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։
 
Կառուցվածքով և գործառույթով վեգետատիվ նյարդային համակարգը բաժանվում է սիմպատիկ, պարասիմպատիկ և մետասիմպատիկ բաժինների: Սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների կենտրոնները գտնվում են մեծ կիսագնդերի կեղևի և հիպոտալամիկ կենտրոնների հսկողութըան տակ:
 
Սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինները են կենտրոնական և ծայրամասային բաժիններից: Կենտրոնական մասը կազմված է նեյրոնների մարմիններից, որը գտնվում է ողնուղեղում և գլխուղեղում: Նյարդային բջջիջների այդպիսի կուտակումը ստացել է վեգետատիվ կորիզների անվանումը: Կորիզներից հեռացող նյարդաթելերը, վեգետատիվ նյարդաթելերը, որոնք գտնվում են կենտրոնական նյարդային համակարգից դուրս, և ներքին օրգանների կուտակումները ձևավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասաըին բաժինը: