«Վեգետատիվ նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
| լատիներեն = Autonomici systematis nervosi
}}
'''Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ''' ({{lang-la|vegetatio}}՝ գրգռում, {{lang-la|vegetativus}}՝ բուսական), [[ծայրամասային նյարդային համակարգ]]ի բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը [[կենտրոնական նյարդային համակարգ]]ից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է [[Սիմպաթիկ նյարդային համակարգ|սիմպաթիկ]], [[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ|պարասիմպաթիկ]] ու [[մետասիմպաթիկ նյարդային համակարգ|մետասիմպաթիկ]] բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ ''Վեգետատիվ նյարդային համակարգը'' չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները [[օրգան]]ներից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։<!-- Վեգետատիվ նյարդային համակարգը՝ օրգանային նյարդային համակարգը, կամ ընդերային նկարդային համակարգը, օրգանիզմի նյարդային համակարգի մասն է, կենտրոնական և ծայրամասային բջջային կառույցների համալիր, որը կարգավորում է օրգանիզմի ներքին օրգանների գործառույթները, որն անհրաժեշտ է նրա բոլոր օրգան համակարգերի ճշգրիտ ռեակցիայի համար:
 
Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդային համակարգի բաժինն է, որը կարգավորում է ներքին օրգանների գործունեությունը, ներզատական և արտզատական գեղձերի -->
 
Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է [[մարմնական նյարդային համակարգ]]ից։ Վերջինիս շարժողական [[նյարդաթելեր]]ը դուրս են գալիս [[ողնուղեղ]]ից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային [[մկաններ]]ը։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու [[գլխուղեղ]]ի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող [[վեգետատիվ հանգույց]]ներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։