«Տե՛ր, ների՛ր մեզ` մեղավորներիս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Սյուժե ==
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում [[19-րդ դար]]ի վերջում, ռուսական գյուղում: Սյուժեի կենտրոնում գտնվում է գյուղական ազնվական քաղքենի Գրիգորի Պետրովիչ Ցիբուկինը, որը հայտնի էր հարստությամբ և ժլատությամբ: Նրա ողջ կյանքը ուղղված է իր կապիտալի բազմապատկմանը, բայց հարստությունը նրա ընտանիքին երջանկություն չի բերում, այլ միայն խնդիրներ է առաջացնում:
 
Ֆիլմի առաջին տեսարանը` Գրիգորի Պետրովիչի որդու Անիսիմի և ռամիկ Լիպայի հարսանիքն է: Հարսանիքից կարճ ժամանակ անց երիտասարդ ամուսինը աշխատանքի է մեկնում քաղաք, որտեղ պարզվում է, որ հարսանիքից հետո նրան տրված դրամները կեղծ են: Ձերբակալությունից հետո, չնայած ընտանիքի բազմաթիվ խնդրանքներին, Անիսիմին ուղարկում են Սիբիր՝ տաժանակիր աշխատանքի: Զգալով իր մեղավորությունը որդու հանդեպ՝ Գրիգորին որոշում է իր ժառանգության մեծ մասը գրանցել Լիպայի և Անիսիմի նորածին որդու անվամբ: Տեղեկանալով այդ մասին՝ Ակսինան կատաղում է և եռացող ջուր լցնում երեխայի վրա, որից հետո նա մահանում է: Այդ վիշտը և տառապանքները կրելուց հետո Լիպան Ցիբուկինների տանից տեղափոխվում է իր մոր մոտ, իսկ Ակսինյան դառնում է այդ կիսավեր ընտանիքի գլխավորը: Նա սկսում է զբաղվել շահավետ աշխատանքով՝ տանից վռնդելով ծերունուն և նրա կնոջը: Այս ամենից հետո ծերունին ամբողջովին կորցնում է կյանքի իմաստը, նա օրեր շարունակ սոված նստում է եկեղեցու մոտակայքում: Մի անգամ փողոցում տեսնելով իր սկեսրոջը՝ Լիպան հասկանում է, որ նա սոված է և հաց է տալիս նրան:
 
== Դերերում ==
* [[Բոգդան Ստուպկա]] - Գրիգորի Պետրովիչ Ցիբուկին
* [[Օլգա Գոբզևա]] - Վարվարա (Գրիգորիի կինը)
* [[Վալենտին Տրոցյուկ]] - Անիսիմ (Գրիգորիի ավագ որդին)
* [[Օստապ Ստուպկա]] -Ստեպան (Գրիգորիի կրտսեր որդին)
201 562

edits