«Կլարա Շուման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
 
==== Հրաշամանուկ ====
Հայտնի է, որ Կլարան ուշ տարիքում է սովորել խոսել: Դա տեղի ունեցավ 4 տարեկան հասակում, երբ նա մեկ տարի հորից առաձին անցկացրեց տատիկի ու պապիկի մոտ: 5 տարեկան հասակում նա սկսեց նվագել դաշնամուրի վրա, իսկ 1829 թվականի հոկտեմբերի 20-ին առաջին անգամ հանդես եկավ հրապարակայնորեն, մեկ այլ աշակերտուհու հետ չորս ձեռքով նվագում էր Ֆ. Կալկբրենների պիեսը:
 
Լայպցիգի համընդհանուր երաժշտական թերթը գրում էր.{{քաղվածքի սկիզբ}} Այդ համերգին մեզ հաճելի էր լսել հատկապես դեռ ինը տարեկանը չլրացած, երեժշտական մեծ տվյալներով, Կալկբրենների «Մոիսեյը» քայլերգի վարիացիաներից չորս ձեռք նվագող Կլարա Վիկին: Երաժշտության, դաշնամուրային խաղի մշակույթի մեջ և սիրով գործող նրա փորձառու հոր ղեկավարությամբ մենք կարող ենք նրա հետ շատ մեծ հույսեր կապել:{{oq|de|In demselben Konzerte war es uns noch besonders angenehm, die erst neunjährige, mit vielen Musikanlagen ausgestattete Clara Wieck vierhändige Variationen über einen Marsch aus ‚Moses‘ von Kalkbrenner, mit allgemeinem und verdientem Beifalle vortragen zu hören. Unter der Leitung ihres musikerfahrenen, die Kunst des Pianofortespiels wohl verstehenden und dafür mit Liebe sehr tätigen Vaters dürfen wir von ihr die größten Hoffnungen hegen.}}{{քաղվածքի ավարտ}}
 
1837 թվականի դեկտեմբերից մինչև 1838 թվականի ապրիլը Կլարա Վիկը Վիեննայում անցկացրեց համերգների շարք (նա այդ ժամանակ դեռ 18 տարեկան էր)<ref name=":0">Райх (1986), с. 249</ref>. Ավստրիայի առաջատար դրամատիկական պոետ Ֆրանց Գրիլպարցերը, լսելով նրա կատարմամբ Բեթհովենի «Ապասիոնատան», գրեց «Կլարա Վիկ և Բեթհովեն» վերնագրով բանաստեղծություն<ref name=":0" />: Քննադատությունների արձագանքները գովեցուցիչ էին. Բենեդիկտ Ռանտհարտինգերը՝ Ֆրանց Շուբերտի (1797-1828) ընկերը, Վիկ ընտանիքին տվեց Շուբերտի «Անտառային թագավոր» ինքնագիրը՝ ստորագրելով այն «Հայտնի դերասանուհի Կլարա Վիկի համար»<ref name=":0" />:
 
Կլարան նվագել է Գյոթեյի դիմաց և անձնապես ծանոթ էր Նիկկոլո Պագանինիի և Ֆերենց Լիստի հետ: Վաղ տարիներին նա հանդես է եկել շատ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում: 18 տարեկան հասակում, Վիեննայում, նրան պատիվ էր շնորհվել նշանակվել կայսերական թագավորական պալատական վիրտուոզ: Վաղ տարիքից նա սկսեց երաժշտություն գրել: Չորս պոլոնեզ, որոնք հրատարակվեցին, երբ Կլարան 10 կամ 11 տարեկան էր: Այնուհետև հաջորդեցին «Կապրիս վալսի տեսքով», «Ռոմանտիկ վալսեր», «Չորս բնութագրիչ պիեսներ», «Երաժշտական երեկոներ», դաշնամուրային համերգ և այլ:
 
=== Ամուսնություն ===