«Վրացական կինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ (GR) File renamed: File:PER10129 02.jpgFile:Otar Ioseliani Venice Film Festival 1989.jpg To change from a meaningless or ambiguous name to a name that describes what the image particularly displays.
Տող 12.
 
«[[Մագդանայի Լուրջան]]» ֆիլմով (1956, ռեժ․ [[Թենգիզ Աբուլաձե]], [[Ռեզո Չխեիձե]]) սկսվել է վրացական կինոյի վերելքը։ 1953 թվականց Թբիլիսիի կինոստուդիան կոչվել է «Վրացֆիլմ» (այնտեղ նկարահանվել է ընդհանուր առմամբ 1200 ֆիլմ<ref name=izvestia/>)։ 1957 թվականին հիմնվել է Վրացական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միությունը։ 1968 թվականին ստեղծվել է հեռուստատեսային ֆիլմերի ստուդիա։ 1950–70-ական թվականների կինոնկարներից են՝ «[[Ուրիշի երեխաները]]» (1958), «[[Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը (ֆիլմ)|Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը]]» (1962, երկուսն էլ՝ ռեժ․ [[Թենգիզ Աբուլաձե]]), «[[Զինվորի հայրը]]» (1965), «[[Տնկիներ (ֆիլմ)|Տնկիներ]]» (1972), երկուսն էլ՝ ռեժ․ Ռեզո Չխեիձե), «[[Փիրոսմանի]]» (1969, ռեժ․ [[Գեորգի Շենգելայա]]), «Սպիտակ քարավան» (1963, ռեժ․ Է․ Շենգելայա, Թ․ Մելիավա), «[[Մեծ կանաչ հովիտ]]» (1968, ռեժ․ Մ․ Կոկոչաշվիլի), «[[Տերևաթափ (ֆիլմ)|Տերևաթափ]]» (1966), «[[Երգող կեռնեխ (ֆիլմ, 1970)|Երգող կեռնեխ]]» (1970, երկուսն էլ՝ ռեժ․ [[Օթար Իոսելիանի]]), «Չիրիկի և Չիկոտելա» (1975, ռեժ․ Լ․ և Ռ․ Իոտիվարիներ), «Գինու գողեր» (1975, ռեժ․ Վ․ Կվաճաձե), «Մի վշտանա» (1969, ռեժ․ [[Գեորգի Դանելիա]]), «Վերա թաղամասի մեղեդիները» (1973, ռեժ․ Գեորգի Շենգելայա), «Առաջին ծիծեռնակը» (1975, ռեժ․ Ն․ Մճեդլիձե), «[[Մի քանի հարցազրույց անձնական հարցերով]]» (1978, ռեժ․ [[Լանա Ղողոբերիձե]]), «[[Հարազատ իմ հող]]» (1980, ռեժ․ Ռեզո Չխեիձե)։ Ոճական ինքնատիպությամբ առանձնանում է ռեժիսոր Միխայիլ Կոբախիձեի ստեղծագործությունը («Հարսանիք», 1964, «Հովանոց», 1967 և այլն)։
[[Պատկեր:PER10129Otar 02Ioseliani Venice Film Festival 1989.jpg|մինի|ձախից|Օթար Իոսելիանի]]
1960–80-ական թվականներին հաջողությունների են հասել նաև կինովավերագրողները, հատկապես՝ Գ․ Ասաթիանին («Տարահարկ Ամերիկա», 1961, «Հին մշակույթի երկիրը», 1963 և այն)։ Միջազգային ճանաչման է արժանացել «Մետաքս» (1972, ռեժ․ Գ․ Ժվանիա) ֆիլմը։ Վավերագրական այլ ուշագրավ կինոնկարներից են՝ «Ռուսթավելու հետքերով» (1966, ռեժ․ Գ․ Պատարաիյա), «Վրացիները Իտալիայում» (1980), «Բարձր սարեր» (1981, ռեժ․ Ռ․ Տաբուկաշվիլի) և այլն։ 1950–80-ական թվականներին մուլտիպլիկացիոն կինոյում աշխատել են ռեժիսորներ Վ․ Բախտաձեն, Բ․ Շոշիթաշվիլին, Օ․ Անդրոնիկաշվիլին և ուրիշներ։ Նշանակալից է «[[Վրացֆիլմ]]»-ի՝ թվականին ստեղծած «[[Դաթա Թութաշխիա (ֆիլմ)|Դաթա Թութաշխիա]]» հեռուստատեսային 7-սերիանոց ֆիլմը (1977, ըստ Չ․ Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի, ռեժիսորներ՝ Գ․ Լորթքիփանիձե, Գ․ Գաբեսկիրիա)։ 1969–71 թվականներին ստեղծված հեռուստաֆիլմերից են՝ «Սափոր» (ռեժ․ Ի․ Կվիրիկաձե), «Հին վրացական օրհներգեր» (ռեժ․ Ս․ Չխեիձե) և այլն։ Վրացական ֆիլմերը միջազգային փառատոներում ստացել են շուրջ 100 տարբեր մրցանակներ։ Հաջողությամբ են անցկացվել վրացական կինոյի փառատոները [[Մեծ Բրիտանիա]]յում (1976), [[ԱՄՆ]]–ում (1977), [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն]]ում (1978)։ Վրացի ռեժիսորների երկու ֆիլմեր՝ «Խոստովանություն» (Գրան պրի) և «Մագդանայի Լուրջան», ներկայացվել են [[Կաննի կինոփառատոն]]ում<ref>[http://vestikavkaza.ru/articles/kultura/kino/53496.html Грузинское кино в новую эпоху. 6 Марта 2012] // Вести Кавказа</ref>: