«Կարստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
{{Այլ կիրառումներ|Կարստ (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:SourceDeLaLoue.jpg|thumb|Կարստային գետ]]
'''Կարստ'''ային ([[Սլովենիա]]յում գտնվող Կարստ սարահարթի անունից) երևույթները առաջանում են լուծվող ապարներում՝ կապված ջրի և քիմիական պրոցեսների հետ, երբ ջուրը մակերևույթներից ճեղքվածքների միջոցով թափանցում է երկրի ընդերքը։ Այստեղ նա լուծում է [[կրաքար]]ը և առաջացնում ընդարձակ [[անձավ]]ներ` նրանց մեջ երբեմն առաջացնելով [[ստորերկրյա լճեր]]։ Որոշ գետեր անհետանում են խոր իջվածքներում, հոսում են գետնի տակով, ապա դուրս գալիս երկրի մակերևույթ։
[[Պատկեր:Soreq Cave 04.jpg|thumb|Կարստային գոյացություններ]]
Կարստային երևույթներ երկրագնդում դիտվում են ոչ միայն լեռներում, այլև հաթավայրերում։
 
Կարստային երևույթների ամենատիպիկ արտահայտությունը քարանձավներն են։ Սրանք շատ դեպքերում ստորերկրյա գոյակցություններ են<ref>Հ. Կ. Գաբրիելյան, Մարդը և ջրային տարերքը, Երևան, 1982 թ. </ref>։
 
Կ. բնութագրվում է մակերեսային (կառեր, փակ խորություններ, ձագարներ, գոգավորություններ) և ստորերկրյա (անցքեր, խոռոչներ, անձավներ) ձևերի համալիրով, գետային ցանցի, լճերի և ստորերկրյա ջրերի յուրահատուկ շրջանառությամբ ու ռեժիմով: Զարգանում է կարբոնատային (կրաքար, դոլոմիտ, կավիճ) և ոչ կարբոնատային (գիպս, քարաղ) ապարներում՝ մակերեսային և ստորերկրյա ջրերի համատեղ ներգործությունից: Ապարների տարրալուծումը հաճախ ուղեկցվում է մեխանիկական լվացումով: Ամենաերկար կարստային անձավը (Ֆլինտ–Ռիջը, Կենտուքիում) ավելի քան 100 կմ է, ամենախոր անդունդը (Բերժե, Ֆրանսիայում)՝ 1112 մ: Կարստային վայրերին բնորոշ է մակերեսային հոսքի սակավությունը: Գետակներն ու աղբյուրները հաճախ անցնում են ստորերկրյա խոռոչները, հոսում նրանցով և դուրս գալիս երկրի մակերես հզոր աղբյուրների ձևով: Կարստային երևույթներին արտաքնապես նման է կեղծ Կ–ի երևույթը, որն առաջանում է սառույցներում և սառած գրունտներում: Կ. բարդացնում է շինարարական աշխատանքները, դժվարացնում օգտակար հանածոների հանույթը: Կ. զարգացած է Արևելա–Եվրոպական հարթավայրում, Ղրիմում, Ուրալում, Կովկասում, Հարավսլավիայում, Չինաստանում, ԱՄՆ–ում և այլուր:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=348}}
 
[[Կատեգորիա:Երկրաբանական պրոցեսներ]]
[[Կատեգորիա:Գեոմորֆոլոգիա]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարստ» էջից