«Ասորիների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 90.
 
1913- 1918 թթ. Օսմանյան կայսրության ղեկավարությունը լիովին անցավ [[Թալեաթ Մեհմեդ|Թալեաթի]], [[Էնվեր փաշա|էնվերի]] և [[Ջեմալ փաշա|Ջեմալի]] ձեռքը, որոնք էլ երկիրը ներքաշեցին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ և իրագործեցին պատմության մեջ ամենաարյունոտ ու դաժան կոտորածներն ու ջարդերը :
 
Թուրքերն ազգամիջյան կռիվներ էին հրահրում մի կողմից քրդերի, և մյուս կողմից հայերի և ասորիների միջև : Թուրքերն այս պայմաններում ձգտում էին իրենց կամքը թելադրել հպատակ ազգերին :
 
1907 թ. [[Սղերդի նահանգ|Սղերդից]] [[Ջեզիրե]] ընդգրկող տարածքում քրդերի կողմից ավերվեց, թալանվեց և հրդեհվեց շուրջ 13 ասորական բնակատեղի : Նույն վիճակն էր Իրանի հյուսիսում , որը զգալիորեն թյուրքաբնակ էր : Այսպես, 1907 թ. հունիսից մինչև 1908 թ. նոյեմբեր ամիսները [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիայում]] և [[Սալմաստ|Սալմաստում]] արձանագրվել են վայրագության մի շարք դեպքեր, որոնք իրականացրեցին քրդերն ասորիների և հայերի նկատմամբ :
 
1914 թ. օգոստոսի 1-ին բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը, սանձազերծած մեծ տերությունները՝ [[Գերմանական կայսրություն|Գերմանիան]], [[Անգլիա|Անգլիան]], [[Ֆրանսիա|Ֆրանսիան]] և [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանը]] ձգտում էին աշխարհի վերաբաժանման, նորանոր գաղութների ձեռքբերման: Ամբողջ Եվրոպան զբաղված էր պատերազմով :
 
1914 թ. հոկտեմբերի սկզբին Վանի կայմակամ Դերվիշ էֆենդին ասորական պատրիարք [[:en:Shimun_XXI_Eshai|Մար-Շիմունին]] խոստացավ դպրոցներ ու բուժական հիմնարկներ բացել ասորիների համար, գումար հատկացնել հոգևորությանը, միայն թե նրանք կապերի մեջ չմտնեն ռուսների հետ : Խոստումներն, իհարկե, չկատարվեցին :