«Ավարայրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Աւարայրի Ճակատամարտ}}
Տող 63.
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
Ես ուզում եմ մի բան ճշտել։ Բազմաթիվ աղբյուրները նշում են, որ մարտում ընկել են հազարուկես հայեր ու մոտ չորս հազար պարսիկներ։ Հայոց բանակի թիվը 66 հազար է եղել, կանոնավոր զորք ու աշխարհազորայիններ։ Պարսկական բանակը՝ 80-100 հազար, գումարած Վասակի զորքը։ Ով ուսումնասիրել է պատերազմների պատմությունը, լա՛վ գիտի, թե ինչքան է կազմելու հակառակորդների ընդհարման գիծը։ Հաշվի առնելով մարտակարգի՝ մի քանի էշելոնները, ռեզերվներն ու տարբեր գործոնները, այս ահռելի բանակների ընդհարման գիծը մեկ կիլոմետրից ո՛չ պակաս պիտի լիներ, եթե չասենք երեք ու ավելի։ Նույնիսկ մեկ կիլոմետրի դեպքում, դեմառդեմ հանդիպած ախոյանները ճակատամարտն սկսվելուց կես ժամ հետո այնպիսի՜ մսաղաց են սարքելու, որ միայն առաջին կես ժամում ընկածների թիվն անցնելու է հազարներից։
 
Բոլոր աղբյուրներն ասում են կողմերի վճռականության մասին, ուրեմն այդ թվերը շատ հեռու են ճշմարտությունից։ Հաշվի առնելով ինձ հասած ողջ ինֆորմացիան, ես իմ կարճ խելքով եզրակացնում եմ հետևյալը․ Ա․ Պարսկական ներխուժող բանակը պիտի որ լավ պատրաստված լիներ կռվի։ Բ․ Հայերը նահանջելու տեղ չունեին, ուստի կանգնելու էին, քանի ու կար ձեռքներում։ Գ․ Ռազմաճակատի գիծը, իմ կարծիքով, 1,5 կմ-ից ոչ պակաս է եղել։ Դ․ Ուստի, ես կարծում եմ, որ երկու կողմերից ամենապակասը 20 000-ական զոհեր պիտի լինեին։ Ամենապակասը։ Ուստի լավ կլիներ, որ հոդվածագիրները մի քիչ մտածեին ու աղբյուրները խոշորացույցի տակ նայեին։
[[Կատեգորիա:Վարդանանց պատերազմ]]
[[Կատեգորիա:5-րդ դարը Հայաստանում]]