«Ասորիների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 78.
 
== Ասորիների ցեղասպանության իրականացումն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ==
 
Օսմանյան կայսրության մեջ մոլեգնող համիդյան ռեակցիան չափազանց ծանր ու անտանելի դրություն էր ստեղծել երկրի քրիստոնյա ժողովուրդների համար :
 
1914 թ. հոկտեմբերի սկզբին Վանի կայմակամ Դերվիշ էֆենդին ասորական պատրիարք Մար-Շիմունին խոստացավ դպրոցներ ու բուժական հիմնարկներ բացել ասորիների համար, գումար հատկացնել հոգևորությանը, միայն թե նրանք կապերի մեջ չմտնեն ռուսների հետ : Խոստումներն, իհարկե, չկատարվեցին :
 
1905-1907 թթ. ռուսաստանյան առաջին հեղափոխությունը որոշ չափով նոր խթան հանդիսացավ Թուրքիայի և Իրանի ժողովուրդների հակաֆեոդալական, հակամիապետական պայքարի համար : 1908թ. հուկիսի 11-ին Թուրքիայում տեղի ունեցած [[Երիտթուրքերի հեղաշրջում|երիտթուրքական հեղաշրջման]] հետևանքով տապալվեց Աբդուլ Համիդի միապետական ռեժիմը, և երկրում հաստատվեց [[Սահմանադրական օրենք|սահմանադրական կարգեր]] : Բացվեցին բանտերի դռները և ազատ արձակվեցին բազմաթիվ ազատախոհ գործիչներ : Բացվեցին երկրի սահմանները, և հայրենիք վերադարձան հազարավոր տարագիրներ ու փախստականներ :
 
Ըստ տարբեր աղբյուրներ զոհերի թիվը եղել է 500&nbsp;000—750&nbsp;000 մարդ<ref>The Armenian Genocide: Wartime Radicalization Or Premeditated Continuum — Page 272 edited by Richard Hovannisian</ref><ref>[http://commdocs.house.gov/committees/intlrel/hfa28430.000/hfa28430_0f.htm The Plight of Religious Minorities: Can Religious Pluralism Survive? — Page 101 by United States Congress]</ref>։