«Ասորիների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
 
 
Հետևաբար, Արևմտյան Հայաստանում ապրող ասորիներն իրենց անվտանգությունն ապահովելու համար ամենուրեք մասնակցում էին հակաթուրքական ազատագրական պայքարին, ստեղծում ֆիդայական-զինական խմբեր :
 
1894 թ. [[Սասունի ապստամբություն (1894)|Սասունի ապստամբությունից]] հետո սկսվեցին հայերի և առհասարակ քրիստոնյաների զանգվածային կոտորածներն Օսմանյան կայսրությունում : Այն տևեց մինչև 1896 թ., որի արդյունքում եղան բազմաթիվ ավերածություններ ու հարյուրհազարավոր անմեղ զոհեր : Ասորիների զանգվածային ջարդերը սկիզբ առան 1895 թ. հոկտեմբերի սկզբին Դիարբեքիրում, ապա տարածվեցին ամենուր : Ասորական կոտորածներն աննախադեպ չափեր ընդունեցին. բազմաթիվ բազմաթիվ վայրերու տեղի ունեցած սոսկալի իրադարձություններ, որոնց ժամանակ սպանվեցին, բռնի կրոնափոխ եղան և արտագաղթեցին հազարավոր ասորիներ : 245 գյուղերի շուրջ 100 հազար ասորի բնակչություն մահմեդականացվեց, բազմահազար ասորի կանայք և աղջիկներ քշվեցին թուրքական հարեմներ<ref>Саргизов Л.М., Дружба идущая из глубины веков /Ассирийцы в Армении/, <nowiki>''Атра''</nowiki> , '''№'''.4, СПБ, 1992, ц.71</ref> :