«Ասորիների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
 
1876 թ. գահ բարձրացած սուլթան [[Աբդուլ Համիդ II|Աբդուլ Համիդ II-ը /1876-1909/]] ձեռնամուխ եղավ քրիստոնյաների զանգվածային կոտորածների ծրագրմանը : Այս ժամանակաշրջանը պատմության մեջ հայտնի է, որպես [[Զուլում|Զուլումի]] տարիներ, երբ երկրում իշխում էին անիշխանությունը և քաոսը, չկար անձի անձեռնամխելիություն ու գույքի ապահովություն : Աբդուլ Համիդի արտաքին և ներքին քաղաքականությունը [[Պանիսլամիզմ|պանիսլամիզմն էր]] , որի նպատակն էր Թուրքիայի շուրջ համախմբել մահմեդականներով բնակեցված երկիրներն ու տարածքները՝ անշուշտ չբացառելով ոչ թուրք ժողովուրդների հալածանքը և ազգային-ազատագրական շարժումների ճնշումը : Քաղաքական այդպիսի հաշվարկով էլ կազմակերպեցին զանգվածային ջարդեր, ուր հազարավոր հայերի հետ մեկտեղ զոհ գնացին նաև բազմաթիվ ասորիներ :
 
Կոտորածների քաղաքականությունն իրագործելու համար սուլթանը բավարար չհամարեց մշտական զորքը. 1891 թ. Արևմտյան Հայաստանում սուլթանի հրամանով ստեղծվեցին [[Համիդիե|«համիդիե»]] քրդական հեծելագնդերը, որոնք էլ իրականացնում էին կոտորածները : Համիդիեականներին տրվեցին լայն լիազորություններ՝ պաշտոն, թոշակ, զենք կրելու իրավունք և այլն : Համիդիեկանները գործում էին ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև հաճախակի, անցնելով Իրանական Քրդստան , ասպատակում ու կողոպտում էին նաև այնտեղի քրիստոնյա բնակչություն ունեցող գյուղերը <ref>Բայբուդյան Վ.Ա., Թուրք-Իրանական հարաբերությունները /1900-1914 թթ./, Ե.,1974, էջ 236:</ref> : Աբդուլ Համիդը կարողացավ կեղծիքի, կաշառքի, ահաբեկման և զանազան այլ միջոցներով հպատակ ազգերի միջև թշնամանք սերմանել՝ մի կողմից հայերի և քրդերի, մյուս կողմից՝ ասորիների և քրդերի միջև և կայսրության ազգային փոքրամասնություններին հանեց միմյանց դեմ<ref>Джалиле Д., Из истории общественно- политической жизни курдов в конце 19 начале 20 вв., СПБ, 1997, с.80</ref> :