«Արմեն Մուրադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
 
== Կենսագրություն ==
1989-1995 թթ. սովորել է [[Երևանի պետական բժշկական ինստիտուտ]]ի բուժական ֆակուլտետում, 1995 - 1998 թթ.թվականներին [[Երևանի պետական բժշկական համալսարան|Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի]] վիրաբուժության N2 ամբիոնում ուրոլոգիա մասնագիտությամբ։ 1998-2000 թթ.թվականներին եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոնի ասպիրանտ, 2003 թվականին մասնակցել է Առողջապահության կառավարման դպրոցի և [[Հայաստանի ամերիկյան համալսարան]]ի «Առողջապահության կառավարման ([[Մենեջմենթ|մենջմենթ]]) և կազմակերպում» ծրագրի «Առողջապահության տնտեսագիտության, ֆինանսական կառավարման և մարքեթինգի հիմունքներ» դասընթացներին, 2004 թվականին՝ [[Շվեդիա]]յի [[Ստոկհոլմ]] քաղաքում InDevelop Uppsala AB Առողջապահության համակարգի զարգացման բարձրագույն միջազգային ուսուցողական ծրագրին։
 
1987-1993 թթ.թվականներին եղել է սանիտար, [[ֆելդշեր]] ՀԽՍՀ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր» թեմայով։ 2001 - 2002 թթ.թվականներին եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի հերթապահող բժիշկ, 2002-2003 թթ.թվականներին` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ, 2003 - 2011 թթ.թվականներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հիմնադրել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները, 2003 -2008 թթ.թվականներին` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկա-կենսաբանական հիմունքներ» թեմայով։ 2004 - 2006 թթ.թվականներին եղել է [[ՀՀ առողջապահության նախարարություն|ՀՀ առողջապահության նախարարի]] խորհրդական, 2005 - 2011 թթ.թվականներին` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի [[պրոֆեսոր]], 2006 թվականից` ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, 2008-2012 թթ.թվականներին` [[Բ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն|ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի]] տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ, 2009 -2013 թթ.թվականներին` Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, 2012 -2014 թթ. թվականներին`[[Իզմիրլյան բժշկական կենտրոն|«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի]] գործադիր տնօրեն։ [[ՀՀ Նախագահ]]ի հրամանագրով [[2014]] թվականի [[ապրիլի 23]]-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար<ref>[https://www.president.am/hy/decrees/item/1140 Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>։
 
Երկու մենագրության և ավելի քան 70 գիտական աշխատանքի հեղինակ է<ref>[http://www.gov.am/am/gov-members/577/ Արմեն Մուրադյանի կենսագրությունը ՀՀ կառավարության կայքում]</ref>։