«Արա Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
== Կենսագրություն ==
Սովորել է [[Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց]]ում: 1970-1980 թթ.թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.՝թվականներին՝ [[Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի]] կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ.թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ.թվականներին եղել է [[Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն|Հայաստանի Ազգային հեռուստատեսության]] «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։
 
2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, [[Հայոց Մեծ Եղեռն]]ի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել [[Ծիծեռնակաբերդ]]ում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է [[ԱՄՆ]]-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։