«Ասորիների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը ռազմա-ֆեոդալական բռնապետություն էր : Երկիրը պատած էր լրտեսների ցանցով, իսկ բանտերը լցված էին քաղաքական բանտարկյալներով : Կայսրության ասիական նահանգները գրեթե դուրս էին մնացել սուլթանի իրավասությունից: Երկրի ներսում հզորացող կենտրոնախույս ուժերի ոչնչացումը, ֆեոդալական մանր ու մեծ կիսանկախ իշխանությունների վերացումը, պետության կենտրոնացումը հրամայական պահանջ էին դարձել : Պետական գանձարանը կողոպտված ու դատարկված էր : Սուլթանը կուսակալներից պահանջում էր չափից դուրս գումարներ, իսկ վերջիններս այդ ամենը գանձում էին ժողովրդից՝ սահմանելով կամայական տուրքեր : Հարկային բեռն ընկած էր գերազանցապես գյուղացիների վրա, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության առավելագույն մասը : 1839 թ. [[Աբդուլ Մեջիդ|սուլթան Աբդուլ Մեջիդի]] օրոք հռչակվում է կայսերական [[Թանզիմաթ|թանգիմաթ]], որն իբրև իրավահավասարություն պետք է շնորհեր կայսրության բոլոր կրոնական համայնքներին : Ինչպես այս, այնպես էլ 1856 թ. նույն սուլթանի կողմից հռչակված բարեփոխումների ծրագիրը, որն ըստ էության առաջինի լրացված տարբերակն էր, մնացին թղթի վրա, և կայսրության ազգային փոքրամասնությունների, մասնավորապես ասորիների՝ վիճակը հետզհետե վատանում էր :
 
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ասորիները հիմնականում տեղաբաշխված էին Օսմանյան կայսրության ասիական մասում, մասնավորապես Արևմտյան Հայաստանի վեց նահանգներում՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սեբաստիայի նահանգներում : Նրանք բաժանված էին դավանական և սոցիալական հատկանիշներով : Դավանական առումով ասորիները հիմնականում տրոհված էին [[Նեստորականություն|նեստորականների]], [[Քաղդեական կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկների]] [[Քաղդեական կաթոլիկ եկեղեցի|/ քաղդեացիներ /]], [[Ուղղափառություն|ուղղափառներ / օրթոդոքսներ /]] , իսկ սոցիալապես՝ երկու մեծ կաստաների՝ աչիրեթների / ինքնուրույն ցեղախմբեր / և ռայաների / ինքնուրուն ցեղախմբեր /, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր :
[[Քաղդեական կաթոլիկ եկեղեցի|/ քաղդեացիներ /]], [[Ուղղափառություն|ուղղափառներ / օրթոդոքսներ /]] , իսկ սոցիալապես՝ երկու մեծ կաստաների՝ աչիրեթների / ինքնուրույն ցեղախմբեր / և ռայաների
 
Խոսելով Օսմանյան կայսրության ազգաբնակչության, տվյալ դեպքում՝ ասորիների թվաքանակի հարցերի մասին, մի շաչք պատմաբաններ իրավացիորեն գտնում են, որ պետք է վերապահությամբ վերաբերվել վիճակագրական տվյալներին :Անճշտությունների պատճառները մի կողմից պետք է փնտրել ընդհանրապես Օսմանյան կայսրությունում կանոնավոր վիճակագրության բացակայության, մյուս կողմից զինվորական հարկից ազատվելու նպատակով քրիստոնյաների հաշվառումից խուսափելու և այլ հանգամանքների մեջ : Պարզաբանելով վերոշարադրվածը նշենք, որ օսմանյան իշխանությունների հակաքրիստոնեական քաղաքականությունը վիճակագրության ասպարեզում տարվում էր երկու ուղղությամբ՝ քրիստոնյա բնակչության թվի կտրուկ նվազեցմամբ և մահմեդականների թվի բարձրացմամբ : Այսպես Վանի ռուսական փոխհյուպատոս Վլ. Մաևսկին իր « Վանի վիլայեթ Ռազմա-վիճակագրական նկարագրություն » գրում է, որ բելգիացի հետազոտող Վ. Քինեն իր « Ասիական Թուրքիա » աշխատության մեջ, անդրադառնալով 1890-ական թթ. Ասիական Թուրքիայում ապրող 92 հազ. նեստորական ասորիների թվաքանակին նշում է, նշում է. « Նրանց թիվը հնարավոր չէ ճշգրիտ ասել, որովհետև անգամ իրենք՝ նեստորականները հստակ չգիտեն այն: Եթե ինչ-որ մի ճանապարհորդ կպնդի, որ նրանց թվաքանակը Թուրքիայում հասնում է ոչ թե 100 հազարի, այլ 50 հազարի կամ 150 հազարի, դժվար թե գտնվի մեկը, որ փաստեր բերի հիմնավորելու այդ թվաքանակի անճշտությունը » .
/ ինքնուրուն ցեղախմբեր /, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր :
 
Ըստ տարբեր աղբյուրներ զոհերի թիվը եղել է 500&nbsp;000—750&nbsp;000 մարդ<ref>The Armenian Genocide: Wartime Radicalization Or Premeditated Continuum — Page 272 edited by Richard Hovannisian</ref><ref>[http://commdocs.house.gov/committees/intlrel/hfa28430.000/hfa28430_0f.htm The Plight of Religious Minorities: Can Religious Pluralism Survive? — Page 101 by United States Congress]</ref>։