«Ասորիների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Ասորիներն Արևելքի հնագույն ժողովուրդներից են: Նրանց նախնիները կանգնած են եղել վաղնջական քաղաքակրթության ակունքներում և մեծ նպաստ են բերել համաշխարհային մշակույթի զարգացման գործին : [[Ասորեստան|Ասորական պետության]] [[Ասորեստանի կործանում|անկումից]] / 605 թ. մ.թ.ա. / անցել է ավելի քան 2,5 հազարամյակ: Ասորիների ժառանգները, շարունակելով ապրել իրենց պատմական հայրենիքում՝ [[Պարսից ծոց|Պարսից ծոցի]], [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովի]], [[Ուրմիո լիճ|Ուրմիա լճից]] մինչև [[Միջագետք|Միջագետքի]] անապատներն ընկած տարածքն ընդգրկող հնագույն [[Միջագետք|Բեթնահրինում]], հալածվել են [[Պարսիկներ|պարսիկների]], [[Մոնղոլներ|մոնղոլների]], [[Արաբներ|արաբների]], [[Թուրքեր|օսմանյան թուրքերի]] և [[Քրդեր|քրդերի]] կողմից: Այդ բազմաչարչար ժողովուրդն ծվարել է [[Իրաք|Իրաքի]], [[Իրան|Իրանի]], [[Թուրքիա|Թուրքիայի]] և [[Սիրիա|Սիրիայի]] սահմաններում՝ Վերին Միջագետքի սահմանափակ մի տարածքի վրա :
 
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ասորական գյուղեր կային Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջաններում՝ [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանի]] [[Վանի վիլայեթ|Վանի վիլայեթի]] [[Հեքյարիի գավառ|Հաքյարիի]] սանջակում, ինչպես և [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումիի]], [[Դիարբեքիրի վիլայեթ|Դիարբեքիրի]], [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]], [[Խարբերդի վիլայեթ|Խարբերդի]], [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիյի]] նահանգների, Իրանի [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիայի]], Իրաքի [[Մոսուլ|Մոսուլի]] և Սիրիայի հյուսիս -արևմտյան տարածքներում : Այստեղ ապրում էր մոտ մեկ միլիոն ասորի ժողովուրդ միասնական լեզվով , մշակույթով, ազգային սովորույթներով :
 
Ասորի ժողովրդի պատմությունը սերտ առնչություններ ունի հայոց պատմության հետ : 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ սկզբին հայ և ասորի ժողովուրդները ենթարկվեցին թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկված հալածանքներին և եղբայրաբար կողք կողքի կանգնած, պայքարեցին օսմանյան [[Բռնապետություն|բռնապետության]] դեմ : 1914-1918 թթ. մեծ տերությունների կողմից սնաձազերծված համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ավանդական ջարդարարական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին :