«Ադրիանա Լիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
added photo
Տող 20.
== Ադրիանան Victoria's Secret-ում ==
Ադրիանան ամբողջ աշխարհին հայտնի է որպես համաշխարհային Victoria's Secret ընկերության առաջին հրեշտակներից մեկը։ Ադրիանան առաջին անգամ հայտնվեց շոուի պոդիումին 1999 թ.։ 2000 թ. նա դարձավ ընկերության ամենահայտնի հրեշտակներից մեկը։ Ադրիանան մասնակցում էր ընկերության կազմակերպած բոլոր շոուներին։ Նա բացեց շոուն 2003 թվականին, 2007 թվականին, 2008 թվականին, ու 2010 թվականին։ 2012 թ. Լիման շոուն բացեց արդեն հինգերորդ անգամ, բայց այս անգամ նա դա արեց ծննդաբերելուց ընդամենը երկու ամիս անց, բոլորն այնքան ապշած էին նրա անթերի քայլվածքով, որ նույնիսկ չնկատեցին, որ նա ընդամենը երկու ամիս առաջ է ծննդաբերել։ 2004 թ. Ադրիանան միացավ ընկերության մյուս չորս ամենահայտնի մոդելներին ՝ [[Ալեսանդրա Ամբրոսիո]]յին, [[Հեիդի Քլում]]ին, [[Թայրա Բենքս]]ին, [[Ջիզել Բունդշեն]]ին ու մեկնեց "Ամերիկայի Հրեշտակները" շրջագայությանը։ Միակ շոուն որ Ադրիանան բաց է թողել եղել է 2009 թ., իր հղիության պատճառով։ Ադրիանան ստացավ հրավերներ հազարավոր գովազդային ընկերություններից ու նկարահանվեց բազմաթիվ գովազդներում։ 2008 թ.-ին Լիման սկսեց վարել "Ինչն է Սեքսուալ" հաղորդաշարը։ 2008 թ.-ին Ադրիանան վերջապես ստացավ "Ֆենթեզի Բրա"-ն (Ամենաթանկարժեք կրծկալն ու զգեստը որը կարող են կրել միայն շոուի ընտրյալ հրեշտակները)։ Կրծկալը կրում էր 3575 սև ադամանդներ, 117 կարատանոց սպիտակ ադամանդներ, 34 ռուբիններ ու 100 կարատանոց ևս երկու սև ադամանդներ։ 5 միլիոն դոլլար արժեցող այս կրծկալը կրում էր ավելի քան 1500 կարատ։ 2010 թ.-ին Լիման երկրորդ անգամ կրեց "Ֆենթեզի Բրա"-ն, այս անգամ այն կշռում էր 142 կարատ ու արժեր ավելի քան 2 միլիոն ամերիկյան դոլար։
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Լիմա, Ադրիանա}}
[[Կատեգորիա:Բրազիլացի մոդելներ]]