«Ռիչարդ Նիքսոն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 3.
Ծնվել է [[Կալիֆորնիա]]յում։ Դառնալով իրավաբան՝ 1937 թվականին վերադառնում է հայրենի նահանգ, որպեսզի զբաղվի իրավաբանական գործունեությամբ։ 1942 թվականին, դաշնային կառավարությունում աշխատելու առաջարկ ստանալով, կնոջ հետ տեղափոխվում է [[Վաշինգտոն]]։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերում։ [[1946]] թվականին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ Կալիֆորնիայից, իսկ [[1950]] թվականին՝ Սենատի։ 1952 թվականի նախագահական ընտրություններից հետո, որում հաղթել էր [[Էյզենհաուեր Դուայթ|Դուայթ Էյզենհաուերը]], Նիքսոնն զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 8 տարի այդ պաշտոնն զբաղեցնելուց հետո՝ 1960 թվականին, մասնակցում է նախագահական ընտրություններին, սակայն նվազագույն տարբերությամբ զիջում է [[Ջոն Քենեդի|Ջոն Քենեդուն]]։ 1962 թվականին նույնպես անհաջող մասնակցում է Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին։ 1968 թվականին Նիքսոնը կրկին մասնակցում է նախագահական ընտրություններին և այս անգամ հաղթում։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1913 թվականի հունվարի 9-ին Կալիֆորնիա նահանգում, Ֆրենսիս Նիքսոնի (1878-1956) և Հաննա Միլհաուզ Նիքսոնի (1885-1967) ընտանիքում։ Նրա մայրը [[Քվակերներ|քվակեր]] էր, և նրա դաստիարակությունը ձևավորվեց ժամանակի պահպանողական ազդեցություններով։ Նրա հայրը՝ Ֆրենսիսը, քվակեր է դարձել իր մոր հետ ամուսնանալուց հետո։ Ֆրենսիս Նիքսոնը էթնիկ շոտլանդացի էր։
Ռիչարդ Նիքսոնն ուներ 4 եղբայր՝ Հարոլդ (1909-1933), Դոնալդ (1914-1987), Արթուր (1918-1925) և էդ (1930-019)։ Հինգ որդիներից չորսը կոչվել են բրիտանական և անգլիական թագավորների պատվին, Ռիչարդը կոչվել է [[Ռիչարդ I Առյուծասիրտ|Ռիչարդ Առյուծասրտի]] անունով։
Նիքսոնի կյանքի վաղ փուլերը նշանավորվեցին դժվարություններով, իսկ ավելի ուշ նա մեջբերեց Էյզենհաուերի հայտարարությունը իր մանկությունը նկարագրելու համար. «Մենք աղքատ էինք, բայց բարիքն այն էր, որ մենք չգիտեինք դա»։ Ռիչարդի կրտսեր եղբայրը՝ Արթուրը, մահացել է 1925 թվականին՝ կարճ հիվանդությունից հետո, իսկ նրա ավագ եղբայր Հարոլդը, ում միշտ հիացրել էր Ռիչարդը, մահացել է 1933 թվականին [[Տուբերկուլոզ|տուբերկուլոզից]]։
Սկզբում Նիքսոնը հաճախում էր Ֆուլերտոնի միջնակարգ դպրոց, սակայն հետագայում նա տեղափոխվեց Ուիթիերայի մեկ այլ դպրոց, որն ավարտել էր 1930 թվականին: Դպրոցն ավարտելուց հետո նրան Հարվարդում ուսուցում են առաջարկել, սակայն ընտանիքը նրա ուղևորության և այնտեղ բնակվելու համար գումար չի ունեցել, այդ պատճառով էլ նա մնացել է տանը և ընդունվել Ուիթերյան քոլեջ։
== Ծանոթագրություններ ==
|