«Ջունգարական հարթավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Ջունգարական հարթավայր''', Զունգարական իջվածք։ Զունգարիա, [[Չինաստան]]ի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը մոա 700 հզ․ կմ է, միջին բարձրությունը՝ 600-800 մ։ Հյուսիսում շրջապատված է Մոնղոլական Ալթայով, հարավում՝ Արևելյան [[Տյան Շան]]ի լեռնաշղթաներով։ Կազմված է փխրուն նստվածքներից։ Ռելիեֆում տիրապետում են ոչ բարձր բլրաշարերն ու մանրաբլուրները, բարխաններով ու ավազային թմբաշարերով անապատները։ Հարուստ է [[նավթ]]ի պաշարներով։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Տարեկան տեղումները 150-200 մմ են, լեռներում՝ մինչև 800 մմ։ Գետային ցանցը խիտ չէ, արևմուտքում կան մի քանի խոշոր լճեր (էբի Նուր, [[Մանաս]], Ուլյունգուր)։ Բուսածածկույթը անապատային է, խիստ նոսրացած։ Արևմուտքում տարածված են չոր տափաստանները։ Զբաղվում են արոտային [[Անասնապահություն|անասնապահությա]]մբ, ծայրամասերում՝ ոռոգվող հողագործությամբ։
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=551}}