«Բժիշկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
 
== Բժշկական կրթությունը Հայաստանում ==
[[ՀՀՀայաստան]]-ում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ն է։ Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ՝ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում [[բժշկագիտություն]]ը։ Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները ([[անատոմիա]], [[հյուսվածաբանություն]], [[ֆիզիոլոգիա]], [[կենսաքիմիա]], բժշկական տերմինաբանություն, [[ախտաֆիզիոլոգիա]], ախտաբանական անատոմիա, [[դեղագիտություն]], բժշկական մանրէաբանություն, [[հիգիենա]] և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին՝ կլինիկական գիտությունները (ներքին հիվանդություններ, [[վիրաբուժություն]], [[ուրոլոգիա]], մանկաբարձություն և գինեկոլոգիա, [[մանկաբուժություն]], [[սրտաբանություն]], և այլն)։ Այնուհետև՝ ևս 2 տարի, իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար։ Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա)՝ բժշկագիտության որևէ նեղ բնագավառում։ Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն)։ Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը։ Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են [[հիվանդանոց]]ներում (կլինիկաներում)։
 
== Բժիշկների արտոնագրումը Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բժիշկ» էջից