Բացել գլխավոր ցանկը

Changes

[[Մեծ Բրիտանիա]]յում հայկական համայնքներ ստեղծվել են 1830-ական թվականներին [[Լոնդոն]]ում, [[Մանչեստր]]ում և [[Լիվերպուլ]]ում։ Առաջին հայերն այստեղ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսից]] և [[Հնդկաստան]]ից ժամանած վաճառականներն էին։ Արդեն 1870 թվականին [[Մանչեստր]]ում կառուցվել է հայկական եկեղեցին ([[Սուրբ Երրորդություն եկեղեցի (Մանչեստր)|Սուրբ Երրորդություն]])։ Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր։
 
1960-70-ական թվականներին հայերի հոսքը [[Մեծ Բրիտանիա]] ավելացավ հատկապես [[Կիպրոս]]ից, [[Լիբանան]]ից, [[Սիրիա]]յից և [[Եգիպտոս]]ից։ Ներկայումս հայերի թիվը 20.000 է հիմնականում [[Լոնդոն]]ում (13.000), [[Մանչեստր]]ում, [[Լիվերպուլ]]ում, [[Բիրմինգհեմ]]ում, ինչպես նաև [[Էդինբուրգ]], [[Բելֆաստ]], [[Գլազգո]] քաղաքներում։ [[Լոնդոն]]ում գործում է [[Հայ տուն]]ը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ։ Այնտեղ է գտնվում նաև 1992 թվականին բացված ՀՀ-իՀայաստանի դեսպանատունը։ Համայնքում գործում է Հայ առաքելական 3 եկեղեցի և 1 Ավետարանական եկեղեցի։ [[Անգլիայի թեմ (ՀԱԵ)|Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի]] առաջնորդանիստը [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)|Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին]] է։ Մայրաքաղաքում և [[Մանչեստր]]ում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ։ 1998 թվականից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը։
 
Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ։
29 444

edits