«Ստեփանոս Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
 
'''Ստեփանոս Օրբելյան''' ({{ԱԾ}}1250/60-[[1303]]), հայ պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս։ Սյունիքի մետրոպոլիտ (1287-1303)։ [[Տարսայիճ Օրբելյան]]ի որդին, [[Օրբելյաններ]]ի իշխանական տոհմից։
 
== Կյանք ու գործունեություն ==
[[Պատկեր:Noravank-Karapet-facade-IMG 2016.JPG|250px|մինի|[[Նորավանք|Սուրբ Կարապետ]] եկեղեցու ճակատային մասը]]
Սերվում է [[Օրբելյաններ]]ի իշխանական տոհմից։ Հայրը՝ Սյունիքի Իշխանաց իշխան, հայոց և վրաց Աթաբեկ [[Տարսայիճ Օրբելյան]]ն էր։ Մանուկ հասակում որդեգրվում է հորեղբոր՝ Սյունիքի գահերեց իշխան [[Սմբատ Օրբելյան|Սմբատի]] կողմից, կրթություն է ստանում [[Տաթևի վանք|Տաթևի վանքում,]]ում։ հավանաբար նաև [[Գլաձորի համալսարան|Գլաձորի համալսարանում]]։ [[1273]] թվականին, Սմբատ Օրբելյանի մահվանից հետո, Տարսայիճ Օրբելյանի ընտանիքը տեղափոխվում է [[Վայոց ձոր]]ի իշխանանիստ [[Եղեգիս]] գյուղաքաղաքը։ Ստեփանոս Օրբելյանը ուսումը շարունակում է [[Ամաղուի Նորավանքի դպրոց]]ում, կարգվում դպիր, սարկավագ, [[կուսակրոն քահանա]] (1280 թ)։ [[1285]] թվականին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դառնում է Սյունիքի իշխան, արդեն վարդապետական գավազան ստացած Ստեփանոս Օրբելյանը ուղարկվում է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստան]]՝ Հայոց կաթողիկոսից եպիսկոպոս օծվելու և Սյունյաց մետրոպոլիտ կարգվելու համար։ Ձեռնադրվում է [[եպիսկոպոս]] և Սյունյաց մետրոպոլիտ՝ Հայոց կաթողիկոս [[Կոնստանդին Բ Կատուկեցի|Կոստանդին Բ Կատուկեցու]] կողմից [[Հռոմկլա]]յում և [[1287]] թվականին վերադառնում է Սյունիք։ Հոր աջակցությամբ միավորում է Սյունյաց՝ Տաթևի ու Նորավանքի առաջնորդությունների երկփեղկված թեմը և այն ենթարկում իր հոգևոր իշխանությանը՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» նշանաբանով։
 
Ստեփանոս Օրբելյանը մոնղոլ իշխաններ [[Արղուն]]ից (1284–91), [[Քեյղաթու]]ից (1291–95) և [[Ղազան]]ից (1295–1304) ձեռք է բերում Սյունյաց հոգևոր կենտրոնների և եկեղեցականների ապահարկության վիճակը հաստատող արտոնագրեր։ Սյունյաց մետրոպոլիտն իր իշխանական ժառանգաբաժնից առատ նվիրատվություններ է կատարում Սյունյաց նահանգի գրչության և կրթական կենտրոններին, օգնում է [[Գլաձորի համալսարան]]ի ստեղծմանն ու բարգավաճմանը, աջակցում է դասախոսներին և ուսանողներին, ընդօրինակել տալիս մի շարք ձեռագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, մեկնողական, պատմական երկեր։ Կարգավորում է Սյունյաց մետրոպոլիտության վարչատնտեսական խնդիրները, ծավալում շինարարական աշխատանքներ՝գործունեություն՝ հիմնովին վերակառուցելով Տաթևի վանքը (1297 թ.)։ Եղել է Հայ եկեղեցու ուղղափառության ու ավանդության, նրա ինքնուրույնության մեծ գաղափարախոսներից ու պաշտպաններից, արևելյան վարդապետների հետ պայքար մղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու փորձերի, Հայ եկեղեցում ծիսադավանական նորամուծությունների, Կիլիկյան Հայաստանում մեծ ազդեցություն ձեռք բերած լատինամետ հոսանքի և քաղկեդոնականության դեմ։ [[1297]] թվականին հրավիրում է եկեղեցական ժողով, որը մերժում է Հայ եկեղեցու դավանանքի ու ծեսերի մեջ նորամուծություններ մտցնելու և Հռոմի պապի գերիշխանությունն ընդունելու՝ կաթողիկոս [[Գրիգոր Է Անավարզեցի|Գրիգոր Է Անավարզեցու]] պաշտոնական առաջարկը։
 
Մահացել է [[1303]] թվականին<ref>«Ստեփանոս Օրբելյան», Գ. Մ. Գրիգորյան, «Պատմա-բանասիրական հանդես», 1976, թիվ 4, էջ 156</ref>։ Ամփոփված է [[Նորավանք]]ի Օրբելյանների տոհմական գերեզմանատանըգերեզմանատանը։
 
== Ստեղծագործություններ ==
Ստեփանոս Օրբելյանը պատմական և դավանական բնույթի երկերի և թղթերի, ինչպես նաև պոեմի հեղինակ է։ Ամենահայտնի գործը «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ «Պատմութիւն տանն Սիսական» (1297) աշխատությունն է, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը։ Աշխատությունը հիմնված է ոչ միայն հայ և օտար պատմիչների երկերի, այլև վավերագրերի վրա (Հայոց թագավորների և Սյունյաց իշխանների, Հայոց կաթողիկոսների և Սյունյաց եպիսկոպոսների նամակներ, հրովարտակներ, կալվածագրեր, ընծայագրեր, վիմական արձանագրություններ)։ Երկը ժամանակագրական
առումով ընդգրկում է Հայոց թագավոր [[Տրդատ Ա]]-ից մինչև XIII դ. վերջի իրադարձությունները։ Առավել արժեքավոր են Պատմության այն հատվածները, որոնք հեղինակը շարադրել է իբրև ականատես։ Երկում շարադրված է Սյունյաց նախարարության առաջացման, Հայաստանի կյանքում նրա խաղացած դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, Սյունյաց եպիսկոպոսության, վանքերի հոգևոր-մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքի, գրչության կենտրոնների, վարդապետարանների, Օրբելյան իշխանական տան պատմությունը։ Կազմել է Սյունիքի նախարարների, եպիսկոպոսների, ինչպես նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները։
Պատմության մեջ է զետեղել [[Գրիգոր Է Անավարզեցի|Գրիգոր Է Անավարզեցուն]] ուղղված արևելյան վարդապետների, Սյունյաց նախարարների ու հոգևորականների ստորագրությամբ վավերացված իր գրած թուղթը, որտեղ Հայոց կաթողիկոսին խորհուրդ է տրվում «անթերի պահել երեք աստվածագումար ժողովների, սուրբ Գրիգորի և նրա որդիների ու թոռների հավատքի սահմանը», ազգ-եկեղեցական ժողովների կանոնները, հայոց ավանդություններն ու ծիսադավանական ուղղափառ սկզբունքները, հորդորել հետ կանգնել Հայ եկեղեցում նոր կարգեր ներմուծելու մտադրությունից։
Բացի այս` նրա ջանքերով մեզ է հասել Տաթևի, Վանեվանի, Մաքենյաց վանքի և Նորավանքի վիմագիր արձանագրությունները, որոնցից շատերն այժմ ոչնչացած են կամ անընթեռնելի։
 
«Պատմութիւն նահանգին Սիսական»-ը առաջին անգամ հրատարակվել է Կ. Շահնազարյանի կողմից՝ 1859 թ.-ին, Փարիզում։ Ռուսերեն թարգմանությունը և հրատարակությունը կատարվել է [[Մկրտիչ Էմին|Մ. Էմինի]] կողմից 1861 թ., Մոսկվայում (նոր ձեռագրերի համեմատությամբ ու հակիրճ ծանոթագրություններով)։ Մ. Բրոսսեի թարգմանությամբ տպագրվել է ֆրանսերեն (հ. 1, 2, 1864, 1866), հատվածաբար՝ նաև վրացերեն։ Աշխարհաբար թարգմանվել է 1986 թ. Ա. Աբրահամյանի կողմից<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=288&captn=7580&wrpg=0&aupg=0 Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երեւան, 1986]</ref>։
 
Ստեփանոս Օրբելյանը հեղինակ է նաև մեկ այլ պատմական երկի «Ժամանակագրության», որի հեղինակային պատկանելության հարցը երկար ժամանակ քննարկվում էր<ref>{{Cite journal|last=Բաղդասարյան|first=Է Մ|date=1971-08-03|title=XIII դարի ժամանակագրության հեղինակի մասին|url=http://hpj.asj-oa.am/1664/|journal=Պատմա-բանասիրական հանդես|volume=№ 2|pages=210–216}}</ref>։
 
[[Խաչատուր Կեչառեցի|Խաչատուր Կեչառեցիու]] խնդրանքով գրում է «Ողբ ի Ս․ Կաթուղիկէն» (1299) պոեմը՝ նվիրված Էջմիածնի՝ որպես հոգևոր կենտրոնի կորսված փառքին։ Երկում զգացվում է [[Ներսես Դ Կլայեցի|Ներսես Դ Կլայեցու]] (Շնորհալի) «Ողբ Եդեսիոյ»ի ազգեցությունը։
 
Ստեփանոս Օրբելյան դավանաբանական բնույթի ամենահայտնի գործը «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» (1302) ծավալուն երկասիրությունն է։ Բաղկացած է 12 գլուխներից կամ ձեռնարկներից, որոնք նվիրված են քաղկեդոնականների (երկաբնակների) և աղանդավորների ուսմունքների հերքումներին, Քրիստոսի բնությունների,
մարմնի անապականության, Պատարագի «Երգ Երեքսրբենի» սրբասացությունում «խաչեցար»-ի հավելման, Ս. Ծնունդն ու Մկրտությունը միասին տոնելու և ծիսական խնդիրներին։
 
<br />
 
== Ծանոթագրություններ ==