«Մուշ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Թուրքական Քուրդիստան (CatCompleter via he:Category:כורדיסטן הטורקית) ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 41.
Գտնվում է [[Եփրատ|Արևմտյան Եփրատ]]ի ձախ ափից ոչ հեռու, [[Մեղրագետ]]ի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափերին։ Հարավային կողմում բարձրանում են [[Հայկական Տավրոս]] լեռնաշղթայի [[Սասուն]]ի լեռները, Ծիրկատար և, Կորդուխ լեռնագագաթներով, որոնց թեք սարալանջերի վրա ամֆիթատրոնաձև կառուցված էին 1 - 2 հարկանի կավաշեն, անշուք և տարրական հարմարություններից զուրկ, տափակ կտուրներով տները։ Մուշի գետը քաղաքը բաժանում է 2 մասի։ Նրա ջուրը ժամանակին աշխատացնում էր 10-12 ջրաղաց և ոռոգում քաղաքի ու նրա շրջակայքի բանջարանոցներն ու այգիները։
Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է։ Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր, Վանի թագավոր Մենուա I-ի (810 - 786
[[Պատկեր:Մշեցի հայեր.jpg|400px|մինի|ձախից|Մշեցի հայեր («Արաքս» հանդես, 1890, Ա)]]
Մինչև [[1915]] թ. Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, ս Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա։ Քաղաքի կենտրոնում գտնվում էր շուկան, որտեղ 19-րդ դարի վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին։ Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։
Տող 47.
Ըստ որոշ աղբյուրների՝ 1909 թ․ Մուշն ուներ շուրջ 25,000 բնակիչ, որից հայեր՝ 9,000, մնացածը թուրք և քուրդ։ Հայերը հողագործությունից, ծխախոտագործությունից և այգեգործությունից բացի զբաղվում էին նաև առևտրով ու արհեստագործությամբ։ Արհեստներից տարածված էին խեցեգործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունը, գորգագործությունը։ Մուշի արհեստավորների արտադրանքը, մրգերը, գինին, ծխախոտը, գյուղատնտեսական մյուս մթերքները վաճառքի էին տարվում նաև հարևան գավառները։
Քաղաքի շատ թե քիչ աչքի ընկնող շինություններն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատները, գավառի թուրք կառավարչի, «անճաշակ ու անճոռնի» առանձնատունը, մուսուլմանական 2 մզկիթները (մեկը նախկինում հայկական եկեղեցի էր) և հայկական Ս. Ավետարանոց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Կիրակոս, Ս. Հարություն, Ս.Մարինե, Ս. Սարգիս, Ս. Ստեփանոս, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգուն էին և գործում էին մինչև 1915 թ։ Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինեն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, որը հիշատակվում է 851 - 852 թթ. դեպքերի առնչությամբ։
Քաղաքի արևելյան կողմում՝ բարձունքի վրա, գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ [[Միացյալ ընկերության կենտրոնական վարժարան]]ի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ.։ Ս. Մարինեի թաղում էին գտնվում կաթոլիկ հայերի առաջնորդարանը և [[Մուրատ Մխիթարյան վարժարան]]ը։ Այստեղ գործում էին նաև բողոքական հասարակության ժողովարանն ու դպրոցը։ Գետի ափին կառուցված էր Հայոց առաջնորդարանի շենքը։ Դուզ մահլա թաղում և Մուշի բերդում տեղավորված էին քաղաքի 3000-անոց թուրքական կայազորն ու զինապահեստները։ Մուշի կրթական ու մշակութային կյանքում շատ կարևոր դեր էին կատարում Հայկական 5 թաղային և մեկ օրիորդաց դպրոցները, Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը և Պոլսի Հայոց պատրիարքարանի միջոցներով պահվող 2 որբանոցները։ 1899
Մշեցի հայերը բնութգրվում էին որպես «քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները պահպանող հայրենասեր, գիտության և արվեստների մեջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ», որոնցից կարելի է հիշել հրապարակախոս, խմբագիր ու մանկավարժ Գ. Ս. Անդրեասյանին (1869 - 1906), հայ երգի անզուգական կատարող, «Տարոնի սոխակ» [[Արմենակ Շահմուրադյան]]ին (1878 - 1939), հրապարսկախոս [[Մխիթար Աբրոյան]]ին (1880 - 1915), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Ա. Մալաթյանին (1898 - 1977) և ուրիշների։
== Մուշի հայաթափում ==
Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ
Այժմ Մուշը անշուք մի բնակավայր է, Մուշի նահանգի կենտրոնը։ 1952
Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել [[Մշո Սուրբ Առաքելոց վանք]]ը (այժմ ավերակ վիճակում)։
|