«Բաչատա (պար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
Տող 9.
Ընդհանրապես, պարողի շարժումների մեծ մասը մարմնի ներքևի հատվածից մինչև կոնքեր են կատարվում, իսկ մարմնի վերևի հատվածը կարող է շարժվել՝ կախված պարային փորձից և անձնական ոճից։
Զուգընկերով պարելու ժամանակ, առաջնորդն է որոշում բաց թե փակ դիրքով պարել։ Պարային շարժումները կամ քայլերի բազմազանությունը մեծապես կախված է [[երաժշտություն]]ից (օրինակ ռիթմերից), պարամետրերից, տրամադրությունից և մատուցման ձևից։ Ի տարբերություն սալսայի, բաչատան սովորաբար չի պարունակում համալիր պտույտներ, սակայն պարի զարգանալուն զուգընթաց այդ շարժումները ավելի շատ են կիրառվում։ Բաչատան, ինչպես գրեթե բոլոր պարերը, առաջնորդվում է "հրել և քաշել" սկզբունքով՝ [[ձեռք]] և թև կապով։
Դոմինիկյան Հանրապետության պարի նախնական ձևն է պարային հիմնական հաջորդականությունները ամբողջական 8 հաշվարկով շարժումներով պարային շրջանակում <ref>https://books.google.ruam/books?id=aOORBQAAQBAJ&pg=PT61&redir_esc=y#v=onepage&q&f=false/ ([[Գրքի միջազգային ստանդարտ համար|ԳՄՍՀ]])</ref><ref>https://books.google.ruam/books?id=lLqQBAAAQBAJ&pg=PA26&redir_esc=y#v=onepage&q&f=false</ref>։ Արևմտյան [[Երկիր|երկրներում]] պարողները ավելի ուշ սկսեցին զարգացնել ավելի պարզ շարժումներ և այլ պարերից նույնպես էլեմենտներ ավելացրեցին, հիմքում նույն 8 հաշվարով շարժումներն էին, սակայն կողք կողքի շարժումներով։ Երկու ոճերն էլ կազմված են 3 քայլերից և մեկ ոտքով թակելուց։ Թակոցին հաճախ հաջորդում է կոնքային շարժումը և երբեմն փոխարինվում է սինկոպ շարժումներով (քայլեր [[տակտ]]երի արանքում)։ Յուրաքանչյուր առաջին հաշվարկին բաչատան (երաժշտություն) շեշտ է դնում ռիթմերում՝ 4 տակտային չափով։ Շատերը պարը սկսում են առաջին տակտից. սա կոչվում է բաչատա երաժշտության սկզբնական ռիթմերի ներքո։ Սակայն կարելի է պարել՝ սկսելով պարը այլ տակտից. Գետնին ոտքով թակել առաջին տակտի ժամանակ, այնուհետև երկրորդ տակտին առաջին քայլը անել։ Թակում են ոչ թե վերջին քայլը կատարած ոտքով, այլ հակառակ ոտքով, իսկ հաջորդ քայլը անում են նույն ոտքով, որով թակել են գետնին։ Պարային ուղղությունը փոխվում է թակոցից կամ 4-րդ քայլից հետո։
 
== Դոմինիկյան Բաչատա ==
Դոմինիկյան բաչատան համարվում է բաչատա պարային ոճի օրիգինալ տարբերակը, որը առաջացել է [[Դոմինիկյան Հանրապետություն]]ում, որտեղ էլ նաև առաջացել է բաչատա երաժշտությունը։ Պարի նախնական դանդաղ տարբերակը 60-ականներին կատարվում էր փակ ոճով, ինչպես բոլերոն<ref>https://books.google.ruam/books?id=aOORBQAAQBAJ&pg=PT61&redir_esc=y#v=onepage&q&f=false / (ԳՄՍՀ) </ref>։ Բաչատայի հիմնական քայլերը, որոնք կատարվում են փոքրիկ շրջանակում (կողք, կողք, առաջ և կողք, կողք, քայլ դեպի ետև), նույնպես վերցված են բոլերոյից, սակայն մի փոքր այլ կերպ են կատարվում՝ ավելացնելով գետնին ոտքով թակելը և սինկոպատ շարժումները, որոնք կախված են երաժշտության դինամիկայից։ Ձեռքերի տեղաբաշխումը փոխվում է պարողների դիրքերին զուգընթաց (փակ, կիսաբաց, բաց )։
Դոմինիկյան բաչատա պարում են Կարիբյան ամբողջ տարածաշրջանում, հիմա ավելի արագ՝ կախված [[Երաժշտություն|երաժշտության]] տեմպից, ավելացնելով ավելի շատ հնարքներ ոտքերով, պտույտներ և ազատ ոճային ռիթմիկ շարժումներ, իսկ պարը ընդմիջվում է փակ և բաց դիրքերի միջև։ Այս պարը կատարում են մեղմ կոնքային շարժումներով և թակոցով կոնքային շարժման հետ կամ առանց դրա (1,2,3,թակոց/կոնքային շարժում)։ Կարելի է բաչատա պարել նաև ցատկերով կամ առանց դրանց։ Դոմինիկյան բաչատան ստեղծվել է շատ տարիների ընթացքում մարդկանց կողմից (60-ականների սկզբին)և հիմա էլ կատարելագործվում է։
Այն, ինչ Արևմուտքում անվանում են Դոմինիկյան բաչատա, Դոմինիկյան Հանրապետությունում պարզապես կոչվում է բաչատա։ Այն համարվում է բաչատայի օրիգինալ տարբերակը, իսկ որոշ դեպքերում էլ ավանդական [[ոճ]]ը։