«Թեոֆրաստ Ռենոդո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
<br />{{Տեղեկաքարտ Անձ}}
 
'''Թեոֆրաստ Ռենոդո''' ({{lang-fr|Théophraste Renaudot}}, 1586, [[Լունդ]] ([[Վյեն (դեպարտամենտ)|Վյեն դեպարտամենտ]]) -1653 թվականի հոկտեմբերի 25, [[Փարիզ]]), ֆրանսիացի բժիշկ և հրատարակիչ, ժամանակակից [[Ժուռնալիստիկա|ժուռնալիստիկայի]] հիմնադիրներից: 1631 թվականի մայիսի 30-ից հրատարակվեց «<nowiki/>[[La Gazette (թերթ)|«La Gazette»]]<nowiki/>» թերթը, որն ընդունված է համարել եվրոպական առաջին թերթ:
 
<br />
Տող 7.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:La statue de Théophraste Renaudot - Paris CIPA0817.jpg|մինի|Թեոֆրաստ Ռենոդոյի արձանը, Փարիզի Լյոտես փողոցում, հեղինակ Ալֆրեդ Բուշե]]
1630 թվականի սկզբից Ռենոդոն հիմնականում զբաղվում էր բժշկական գործունեությամբ: Շնորհիվ կարդինալ Ռիշելյեի հետ ծանոթության նա ստացավ պալատական բժշկի պաշտոն, և Ֆրանսիայում առաջին տեղեկատվական բյուրեն բացելու թույլտվություն: Բացի դրանից, Ռենոդոն բացեց բարեգործական պոլիկնինիկա, որտեղ անվճար կամ չնչին գումարով աղքատ փարիզցիներին բժշկական ծառայություններ էին մատուցում: 1630 թվականին Ռենոդոն նորությունների թռուցիկ ստեղծելու թույլտվություն ստացավ, իսկ արդեն 1631 թվականի մայիսի 30-ին լույս տեսավ նրա «<nowiki/>[[La Gazette (թերթ)|«La Gazette»]]<nowiki/>» թերթի առաջին համարը: [[La Gazette (թերթ)|«La Gazette»]] թերթը դարձավ եվրոպական առաջին թերթերից մեկը, որը նման է այսօրվա ձևաչափին: Թերթերի կրկնօրինակումը կատարվում էր տպագրման եղանակով, ընդհանուր առմամբ տպվում էր մոտ 1200 օրինակ: Թերթի հիմնական բովանդակությունը կազմված էր միջազգային և պետական նորություններից, թերթի համար առանձին կարևոր հոդվածներ էր գրում թագավոր [[Լյուդովիկոս XIII Արդար|Լյուդովիկոս XIII-ը]] և [[կարդինալ]] [[Ռիշելյե|Ռիշելյեն]]: Ռենոդոյի կողմից կատարած չափազանց կարևոր նորամուծություն էր թերթում մասնավոր հայտարարությունների տեղադրումը: Կարդինալ Ռիշելյեի և Լյուդովիկոս XIII-ի մահից հետո Ռենոդոյի գործերը վատացան՝ մասնավորապես փարիզյան համալսարանը Ռենոդոյին արգելեց բժշկական գործունեությամբ զբաղվել մայրաքաղաքում, որովհետև նա իր դիպլոմը ստացել էր [[Մոնպելիե|Մոնպելիեից]]: Ռենոդոյի երկրորդ կնոջից ամուսնալուծվելուց հետո նրա ֆինանսական դրությունը վատթարացավ, և նա մահացավ աղքատության մեջ: «La Gazette»-ի հրատարակությունը շարունակեց որդին՝ Թեոֆրաստ Ռենոդոն: Թերթի հրատարակությունը դադարեց 1915 թվականին:
 
== Լրագրողական գործունեություն ==