«Մոբի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Ռիչարդը ծնվել է [[Նյու Յորք]]ում, բայց մեծացել է Դետրոիդում: Երբ Մոբին երկու տարեկան էր, նրա հայրը մահացավ ավտովթարում, և հետագայում տղան մեծանում էր մոր հետ, որը բավականին առաջադեմ կին էր և շատ էր ուշադրություն դարձնում տղայի տաղանդին: Ինը տարեկանում փոքրիկ Մոբին սկսում է սովորել կիթառ և դաշնամուր նվագել: «Moby» մականունը Ռիչարդը ստացել է նրա համար, որ իր հեռու բարեկամներից է Հերման Մելվիլը, «Մոբի Դիկի» հեղինակը: Պատանեկության տարիներին նվագում էր կիթառ տարբեր խմբերում՝ սկսած փանքից Vatican Commandos, անարխիկ խմբում Flipper և բավականին հայտնի այն տարիներին ULTRA VIVID SCENE խմբում:
 
1980 թթ. վերջում Մոբին տեղափոխվեց [[Նյու Յորք]] — հաուս երաժշտության ծննդավայրերից մեկը — և սկսեց ուսումնասիրել դիդջեյական գործը տեղի ակումբներում՝ միաժամանակ գրելով սեփական ստեղծագործությունները: 1990-91թթ. բաց է թողնում մի քանի սինգլներ՝ քիչ հայտնի «Instinct Records|Instinct» ստուդիայի օգնությամբ:
 
[[1991]] սինգլ [[Go (սինգլ)|Go]] հայտնի [[Twin Peaks|«Twin Peaks»]] հեռուստասերիալի երաժշտությամբ մտնում է բրիտանական Top 10-ի մեջ և վաճառվում ավելի քան մեկ միլիոն օրինակով: Moby-ին իր առաջին մեծ հաջողությունից հետո նա զբաղվում էր հայտնի և ոչ այնքան խմբերի և երգիչների երգերի ձևավորմամբ, որոնց թվում են [[Մայքլ Ջեքսոն]], [[Pet Shop Boys]], [[Depeche Mode]], [[Erasure]], [[B-52]] և [[Orbital]]:
 
Ռիչարդի առաջին լիարժեք հավաքածուն լույս է տեսնում 1992 թվականին: Հաջորդ տարի նա թողարկում է «[[I Feel It / Thousand]]» սինգլը, որը մտնում է Գինեսի գրքի մեջ որպես ամենաարագ երգը երաժշտության պատմության մեջ, և Մոբին կնքում է պայմանագիր Mute Records-ի հետ, որի կազմում լույս է տեսնում նրա մյուս հավաքածուն՝ «[[Ambient (հավաքածու)|Ambient]]» անունով, որում հավաքված էին 1988-91թթ նյութերը: «[[Everything Is Wrong (հավաքածու)|Everything Is Wrong]]» սկավառակի վրա, որը լույս է տեսել 1995 թվականին, Ռիչարդը հանդես է գալիս որպես իսկապես օրիգինալ երաժիշտ՝ ստեղծելով մեկ երաժշտություն՝ կազմված տարբեր ժանրերից և ուղղություններից: Այս հավաքածուին հայտնի երաժշտական ամսագիր [[Spin (ամսագիր)|Spin]] շնորհում է տարվա «Երաժշտական հավաքածու» կոչումը:
 
Հաջորդ հավաքածուն «[[Animal Rights (հավաքածու)|Animal Rights]]», որը լույս է տեսնում1996 թվականին, նույնպես բազմաժանր խառնուրդ էր, բայց արդեն այստեղ կար Մոբիի քիչ անսովոր ձայնը: Ինքը՝ հեղինակը, գոհ է արված աշխատանքով, բայց սկավառակը վաճառվում է բավականին վատ: Այդ անհաջողությունից Մոբին սկսում է իրեն վատ զգալ, և թոքերի քաղցքեղից մահանում է նրա մայրը: 1997 թվականին հանդես գալով Voodoo Child կեղծանվան տակ՝ Մոբին բաց է թողնում «[[The End Of Everything (հավաքածու)|The End Of Everything]]» և «[[I Like To Score (հավաքածու)|I Like To Score]]» սկավառակները, որոնցում նա հավաքում է սեփական երգերի ռեմիքսները, որոնք օգտագործվել են ֆիլմերում: Ի ուրախություն Մոբիի՝ այս սկավառակը վաճառվում է ավելի լավ, քան «Animal Rights», և ուժ տալիս հետագա աշխատանքի համար:
 
Ահավոր մեծ հայտնություն բերեց Մոբիին «[[Play]]» հավաքածուն (1999թ): Այն իրենից ներկայացնում է բավականին դանդաղ աշխատանք՝ իր մեջ ներառող downtempo բիթի և հոյակապ երաժշտության միաձուլում: «[[Honey]]» և «[[Find My Baby]]» հավաքածուների առաջին երկու երգերը ստեղծել է բավականին հնարամտորեն: Այստեղ Մոբին միացրել է բլյուզ վոկալային կարճ հատվածները բրեկբիթային տեխնոյի հետ: Կամաց լսվող դաշնամուրը և ընդհատվող ջութակը «Porcelain» երգում հնչում են բավականին գեղեցիկ:
 
«Play» հավաքածուն վաճառվել է ավելի քան տասը միլիոն օրինակով: 26 երկրում հավաքածուն դարձել է «պլատինային», երեք տարի շարունակ նոմինացվել «Grammy», ստացել մի քանի մրցանակ, այդ թվում՝ MTV և VH1:
Տող 34.
2002 թվականին լույս է տեսնում Մոբիի վեցերորդ հավաքածուն «[[18 (հավաքածու)|18]]», որի ձայնագրությանը մասնակցել են Sinéad O'Connor, Angie Stone, MC Lite, Azure Ray:
 
2005թ լույս է տեսնում նոր հավաքածու՝ «[[Hotel (հավաքածու)|Hotel]]» անունով, որում նա համաձուլել է էմբիենթը և փոփ-ռոքը: Հավաքածուի ամենասիրված երգն է «Lift me up», որը Մոբին որոշեց ընդգրկել հավաքածուի մեջ ամենավերջին պահին երազում դրա կատարումը տեսնելուց հետո: Բոլոր ձայները և երաժշտական գործիքները կատարվել և ձայանագրվել են Մոբիի և երգիչ Լոուրեն Դաունի կողմից:
 
2007 թվականին հիմնադրում է ռոք խումբ The Little Death NYC՝ իր ընկերներ Լոուրեն Դաուն, Դառոն Մերֆիի և Աառոն Նուռկսի մասնակցությամբ:
 
Հաջորդ նրա աշխատանքը դառնում է «[[Last Night]]» հավաքածուն (2008): Այն իր մեջ ներառում է 80-ականների պարային երաժշտության մոտիվները, տեխնո և հիփ-հոփ: Նույն թվականին Մոբին հիմնադրում է MobyGratis նախագիծը, որի գաղափարն է այն, որ ցանկացած անհայտ կինեմատոգրաֆիստ կարող է օգտագործել Մոբիի երգերը իր ֆիլմում անվճար:
 
«[[Wait for Me]]» հավաքածուի լույս տեսնելը կայացավ 2009 թվականին, որին հաջորդեց «Shot in the Back of the Head» երգի տեսահոլովակինկարահանումը, որը կարելի էր ներբեռնել Մոբիի կայքից: Հոլովակի ռեժիսորն է Դեվիդ Լինչը: Դրանից հետո Մոբին բաց է թողնում սինգլ «Pale Horses» և սկսում նաև որոշ ժամանակ ամեն իր երգին կայքում տեղադրել անիմացիոն կարճ տեսահոլովակներ: Այդ ամառ Մոբին գնում է Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ շրջագայության:
Տող 44.
2010 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Միլեն Ֆարմերի «Bleu noir» հավաքածուն, որում ութ երգի երաժշտությունը գրել է Մոբին, այդ թվում՝ Bleu noir երգը, որի երաժշտությունը օգտագործում է Destroyed հավաքածուում (The Day երգում): Մոբին նաև գրել է «Inseparables» երգի անգլերեն բառերը:
 
Փետրվարի 15-ին իր կայքում Մոբին հայտնում է նոր հավաքածուի մասին, որի անունն է [[Destroyed]]: Նա նշում է, որ հավաքածուն լույս կտեսնի 2011 թվականի մայիսի 16-ին: Երաժշտական հավաքածուի հետ զուգահեռ լույս կտեսնի նաև ֆոտոալբոմ, որը նույնպես կկոչվի [[Destroyed]], որում տեղ կգտնեն այն բոլոր Մոբիի կողմից արված լուսանկարները: Այդ նույն օրը լույս է տեսնում Be The One EP հավաքածուն՝ կազմված երեք երգից Be The One, Sevastopol и Victoria Lucas:
 
== Մոբին՝ որպես բարեգործ ==
Տող 51.
== Մոբին՝ որպես գրող ==
Մոբիի շատ հավաքածուներում կան կարճ գրվածքներ, որոնց հեղինակն է հենց ինքը՝ Մոբին (այն լինում է սկավառակի տուփի մեջ):
«[[Everything Is Wrong (հավաքածու)|Everything Is Wrong]]» կար հոդված քլորային նյութերի վերաբերյալ («Մենք օգտագործում ենք վնասակար քլորային սպիտակեցնող նյութեր, որպեսզի պահպանենք մեր ներքնազգեստը սպիտակ»):
 
== Այլ տվյալներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոբի» էջից