«Թբիլիսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 100.
 
=== Կլիմայական պայմաններ ===
Թբիլիսիի կլիման [[Մերձարևադարձային մուսսոնային կլիմա|մերձարևադարձային մուսսոնային]] է՝ [[խոնավ ցամաքային կլիմա]]յի զգալի ազդեցությամբ<ref>{{Cite web|url=http://www.wordtravels.com/Travelguide/Countries/Georgia+Republic/Climate|title=Climate and Weather - climate info and current weather in Georgia Republic|website=www.wordtravels.com|language=en-us|accessdate=2017-09-21}}</ref>։ Բնորոշ են չափազանց տաք ամառները և չափավոր ցուրտ ձմեռները։ Ինչպես [[Վրաստանի մարզեր|Վրաստանի մյուս տարածաշրջանները]], այնպես էլ Թբիլիսին, տարեվերջին դառնում են առատ տեղումների թիրախակետ։ Քաղաքի կլիմայի ձևավորման գործում կարևոր ազեցությունազդեցություն ունեն արևելքից և արևմուտքից՝ [[Ատլանտյան օվկիանոս]]ի մաս կազմող [[Սև ծով]]ից, ներթափանցած [[Գոլֆստրիմ|տաք ծովային հոսանքները]]։ [[Մեծ Կովկաս լեռնաշղթա|Մեծ Կովկասի լեռնաշղթայի]] բարձրաբերձ լեռնագագաթներն իրենց հերթին կասեցնում են [[Ռուսաստան]]ից եկող սառը օդային հոսանքների տարածումը։ Ի տարբերություն մերձարևադարձային մուսսոնային կլիմա ունեցող մյուս քաղաքների՝ Թբիլիսիի կլիմայական պայմանները համեմատաբար ավելի մեղմ են։ Թբիլիսիի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.3&nbsp;°C (55.9&nbsp;°F)։ Ամենացուրտ ամիսը [[հունվար]]ն է, իսկ ամենաշոգը՝ [[հուլիս]]ը։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 2.3&nbsp;°C (36.1&nbsp;°F), իսկ հուլիսյանը՝ 24.9&nbsp;°C (76.8&nbsp;°F)։ [[1882|1882 թվականի]] [[Հունվարի 7|հունվարի 7-ին]] Թբիլիսիում գրանցվել է ամենացուրտ ձմեռը, որի ժամանակ սնդիկի սյունը 0-ից իջել է մինչև -24.4&nbsp;°C (-11.9&nbsp;°F)։ Առավելագույն ջերմաստիճանը եղել է 42.0&nbsp;°C (107.6&nbsp;°F):
 
Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 495,5 մմ։ Մայիսն ամենատեղումնառատ ամիսն է (միջին հաշվով 77.6 մմ), իսկ հունվարը՝ տեղումների քանակով ամենապասիվ ամիսն է (միջին հաշվով՝ 18.9 մմ): Տարվա ընթացքում ձյուն տեղում է 15-25 օր։ Հորդառատ անձրևն ու ամպրոպը առավելապես բնորոշ են գարնանը։ Թբիլիսիի քամիները մեծամասամբ հարավարևելյան են։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թբիլիսի» էջից