«Տոռեսի նեղուց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
|Տեղորոշման քարտեզ = [[Խաղաղ օվկիանոս]]
|Պատկեր = TorresStraitIslandsMap.png}}
 
'''Թորեսի նեղուց''' ({{lang-es|estrecho de Torres}}, {{lang-en|Torres Strait}}), բաժանում է [[Նոր Գվինեա]] կղզին և [[Ավստրալիա]]յից։ Միացնում է [[Հնդկական օվկիանոս|Հնդկական]] և [[Խաղաղ օվկիանոս]]ները (համապասխանաբար [[Կորալյան ծով|Կորալյան]] և [[Արաֆուրյան ծով|Արաֆուրյան]] ծովերը)։ Լայնությունը ամենանեղ մասում ընդամենը 150 կմ է: Կան շատ [[կղզի]]ներ, [[ժայռ]]եր, [[խութ]]եր։ Զմռանը [[հոսանք]]ներն ուղղված են դեպի [[արևելք]], ամռանը՝ [[արևմուտք]], [[արագություն]]ը՝ մինչև 1 կմ/ժ։ Անվանվել է ի պատիվ իսպանացի [[ծովագնացություն|ծովագնաց]] [[Լուիս Վաես դե Թորես]]ի ([[1560]]-[[1614]]): Հարավում տարածվում է [[Քեյփ Յորք|Քեյփ-Յորք թերակղզին]], որը ավստրալական [[Քվինսլենդ (նահանգ)|Քվիսլենդ նահանգ]]ի ամենահյուսիսային մասն է: Հյուսիսում է գտնվում [[Նոր Գվինեա|Նոր Գվինեան]]՝ [[Պապուա Նոր Գվինեա|Պապուա]] պետության [[Արևմտյան պրովինցիա|Արևմտյան պրովինցիան]]:
{{ՀՍՀ}}
 
== Աշխարհագրությունը ==
 
[[Նեղուց|Նեղուցը]] միացնում է [[Կորալյան ծով|Կորալյան ծովի]] արևելքում [[Արաֆուրյան ծով|Արաֆուրյան ծովին]] արևմուտքում: Նեղուցը ծատ նեղ է, իսկ [[խութ|խութերն]] ու [[Կղզի|կղզիներ]]ը դարձնում են այն ավելի վտանգավոր: Թորենսի նեղուցում տարածվում են մի շարք [[Կղզախումբ|կղզիախմբեր]], որոնք կոչվում են Թորենսի նեղուցի կղզիներ:Դրանց թիվը 274 պակաս չէ, որոնցից 17 այսօր բնակեցված են:
Կղզիներն իրենց [[Էկոհամակարգ|էկոհամակարգով]] և ձևավորմամբ տարբեր են: [[Նոր Գվինեա]] կղզուն մոտ գտնվող կղզիները զառիթափ [[Ռելիեֆ|ռելիեֆ]] ունեն, կազմված են ծովերը թափվող գետերի [[Ալյուվիալ նստվածքներ|ալյուվիալ նստվածքներից]]: Կղզիներից շատերը արևմուտքում ժայռոտ են, ձևավորված են հիմնականում [[Գրանիտ|գրանիտից]], որոնք իրենցից ներկայացնում են [[Մեծ արգելախութ|Մեծ արգելախութի]] կատարներ, որոնք վերջին սառցայի ժամանակաշրջանում դարձել են կղզիներ՝ ծովերի բարձրացման հետևանքով: Կենտրոնական կղզիները հիմնականում [[Կորալային խութեր|կորալային խութեր]] են, իսկ արևելքում հրաբխածին են:
Թորեսի նեղուցի բնիկները մալայզիական ժողովուրդներ են, Նոր Գվինեայի [[Պապուասներ|պապուասների]] ազգակիցները: [[Աբորիգեններ (Ավստրալիայի)|Աբորիգենների]] հիմնական լեզուն [[կալա-լագավ-յան]] և [[մերիամ-միր]], ինչպես նաև [[բրոկա|բրոկան՝]] Թորենսի նեղուցի [[կրեոլական]] լեզուն: 2001 թվականի ավստրալական գրանցվածների տվյալների համաձայն բնակչությունը կազմում է 8089 մարդ:
 
== Պատմությունը ==
 
Նեղուցով նավարկած առաջին եվրոպացին [[Լուիս Վաես դե Թորես|Լուիս Վաես դե Թորեսն]] է,արշավախմբի հրամանատարի տեղակալ իսպանացի ծովահեն [[Պեդրո Ֆերնանդես Կիրոս|Պեդրո Ֆերնանդես Կիրոսն]] էր, ով [[Պերու|Պերուի]]ց լողալով 1605 թվականին հասավ [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսի]] հարավ: Այն բանից հետո, երբ Կիրոսի նավը վերադարձավ [[Մեքսիկա]], Թորեսը առաջարկեց ծրագրել ճանապարհորդություն [[Մանիլա]] [[Մոլուքյան կղզիներ|Մոլուքյան կղզիներո]]վ: Նա լողաց Նոր Գվինեայի ծովափով, հնարավոր է, որ այցելած լիներ Ավստրալիայի հյուսիսը, թեև դրա մասին վկայող տեղեկություններ չեն պահպանվել:
1769 թվականին [[Շոտլանդացիներ|շոտլանդացի]] աշխարհագրագետ [[Ալեքսանդր Դալրիմպլ|Ալեքսանդր Դալրիմպլը]] կարդաց Թորեսի նավարկության մասին և նեղուցն անվանեց ի պատիվ Թորենսի:
1770 թվականին, երբ [[Ջեյմս Կուկ|Ջեյմս Կուկը]] միացրեց ողջ արևելյան Ավստրալիան [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական թագավորության]]ը, նա նավարկեց ավստրալական ծովափը նեղուցի կողմով: 1879 թվականին Թորեսի նեղուցի կղզիները միացրեցին [[Քվինսլենդ (նահանգ)|Քվիսլենդին]]: Արդյունքում դրանք դարձան բրիտանական Քվիսլենդ գաղութի մասը, թեև դրանցից շատերը գտնվում են Նոր Գվինեայի ծովափին մոտ:
 
== Մշակույթում ==
 
Թորեսի նեղուցը հիշատակվում է [[Ժյուլ Վեռն|Ժյուլ Վեռնի]] [[Քսան հազար լյո ջրի տակ|« Քսան հազար լյո ջրի տակ »]] վեպում, որպես վտանգավոր նեղուց:
 
 
== Տես նաև ==
* [[Острова Торресова пролива]]
Տող 39 ⟶ 29՝
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}