«Ամուրյան նրբաձկնիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Ամուրյան նրբաձկնիկ''' ({{lang-lat|Pseudorasbora parva}}), ծածանաձկների ընտանիքի [[ձուկ]]։
== Կենսաբանական տարածումը ==
[[Հայաստանի ՀանրապետությունՀայաստան]]ից ջրամբարներ է ներթափանցել սպիտակ ամուրի մատղաշների ներմուծման հետ։ Հանդիպում է [[Արարատյան դաշտ]]ի բոլոր [[գետ]]երում և արհեստական ջրամբարներում, [[Արաքս]], [[Ախուրյան]], [[Քասաղ]] գետերում։
 
== Մարմնի կառուցվածքը ==
Մանր [[ձուկ]] է։ Մարմինն իլիկաձև է, երկարությունը՝ 4-6 (երբեմն՝ մինչև 10) սմ, զանգվածը՝ մինչև 15 գ, երբեմն՝ ավելի։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 33-37 հատ (երբեմն՝ ավելի)։ Մեջքային լողակում կա 10 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Ալանային [[ատամ]]ները միաշարք են։ [[Բերան]]ը գտնվում է դնչի ծայրին։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է։ Մեջքը մուգ մոխրագույն է կամ կանաչամոխրագույն, փորիկը՝ սպիտակ, կողքերը՝ դեղնաարծաթափայլ։ Կողքերի թեփուկներից յուրաքանչյուրը եզրագծված է կիսալուսնաձև մուգ պտերով։ Վերին ծնոտից մինչև պոչային լողակը ուղիղ գծով ձգվում է նեղ, սև շերտ, որն ավելի լավ է արտահայտված երիտասարդ [[ձուկ|ձկների]] մոտ և անհետանում է արուների հասունանալուն զուգընթաց։ Մեջքային և պոչային լողակները բաց մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ անգույն։