«Բոսնիա և Հերցեգովինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 176.
Բոսնիան, որը սկզբնապես առաջացել է [[Բոսնա]] և Վրբաս գետերի ավազանում, որպես ամբողջական պետություն, հավանաբար, առաջացել է X-XI դարերում։ Այս պետության գլխին էր կանգնած [[Բան (տիտղոս)|բանը]]։ 12-րդ դարի սկզբին փլուզվել է Դուկլյայի պետությունը, որից հետո Բոսնիան անկախացել է։ 1160-ական թվականների Բյուզանդա-հունգարական պատերազմից հետո Բոսնիան 13 տարի եղել է Բյուզանդիայի տիրապետության տակ, որից հետո [[վասալիտետ|վասալի]] կարգավիճակում անցել է [[Հունգարիայի թագավորություն|Հունգարիայի թագավորության]] տիրապետության տակ։ Երկիրը բաժանվել է մարզերի, որոնք սկսել են կոչվել ժուպաներ։ Բոսնիայում 11-րդ դարի վերջի առաջին հայտնի եկեղեցական կազմակերպությունը եղել է Բարի արքեպիսկոպոսությունը։
 
8-րդ դարի վերջին Կուլին բանի օրոք առաջ են եկել առաջին հերետիկոսները, որոնք միավորվել են Բոսնիական եկեղեցուն։ 1234 թվականին հերետիկոսության դեմ պայքարելու համար Հռոմի Պապի հրամանով սկսել են հունգարական ավատատերերի ավերիչ արշավանքաները, որոնք ցանկանում էին իրենց ենթարկել Բոսնիան{{sfn|Հարավսլավիայի պատմություն|1963|с =124—126}}: Բոսնիական եկեղեցու հետ թաքուն կապված էր հին բոսնիական գրականությունը<ref>{{книга|автор=|заглавие=Славянские культуры и мировой культурный процесс|ссылка=|место=|издательство=Наука и техника|год=1985|страницы=105|isbn=}}</ref>։ Ստեփան Կոտրոմանիչը բավականին մեծացրել է պետության տարածքը դեպի հյուսիս և արևմուտք՝ ընդգրկելով Զախումյեն։ Բան [[Տվերտկո I]]-ը [[1377 թվական]]ին սերբիական Միլեշևա վանքում թագադրվել է «սերբերի, Բոսնիայի, ծովափնյա երկրի և Արևմտյան երկրների թագավոր»{{sfn|Հարավսլավիայի պատմություն|1963|с =126, 128}}։ Ստեփան Տվերտկոյի մահից հետո կենտրոնական իշխանությունը թուլացել է, սկսել էին ուժեղանալ Հորվատինիչի, Կոսաչի և Պավլովիչի տոհմերը: Բոսնիայի վերջին թագավոր Ստեփան Տոմաշևիչը Բոսնիա թուրքերի ներխուժման վտանգի տակ օգնության է դիմել Հռոմին և [[Վենետիկ]]<nowiki/>ին` հրաժարվելով պետության համար սնանկացուցիչ տուրք վճարել սուլթանին։ Ի պատասխան դրան [[1463 թվական]]ին սուլթան [[Մեհմեդ II]]-ը ներխուժել է Բոսնիա։ Այդ նույն տարի Ստեփան Տոմաշևիչը գլխատվել է Յայցե քաղաքում, բոսնիական պետությունը դադարել է իր գոյությունը։ [[1482 թվական]]ին Հերցեգովինան ամբողջովին նվաճվել է{{sfn|Հարավսլավիայի պատմություն|1963|с =132, 133, 135, 136}}։
 
=== Թուրքական շրջան ===
Տող 197.
Բոսնիացի ավատատերերը իրենց ունեցվածքը պահպանելու համար ստիպված էին ընդունել [[իսլամ]]ը, որը 16-րդ դարի երկրորդ կեսին բնակչության վերին շերտերում ամբողջությամբ վերացրեց [[քրիստոնեություն]]ը<ref>{{cite journal |last1=Buzov |first1=Snježana |editor1-last=Koller |editor1-first=Markus |title=Ottoman Perceptions of Bosnia as Reflected in the Works of Ottoman Authors who Visited or Lived in Bosnia |date=2004 |volume=Ottoman Bosnia: A History in Peril |pages=83–92 |publisher=University of Wisconsin Press}}</ref>։ Ավատատերերից կախման մեջ գտնվող գյուղացիներին անվանում էին ռայաներ։ Բալկանների շատ քաղաքներում գործում էին ռազմային կայազորներով ամրոցներ, բացի դրանից 16-րդ դարում փոփոխվել էր խոշոր քաղաքների էթնիկական կազմը, որի հիմնական բնակչությունը սկսեցին կազմել թուրք գաղութատերերը և սլավոն մուսուլմանները։ Քաղաքային բնակչության իսլամացումն առևտրով զբաղվելու համար երաշխավորում էր ավելի բարենպաստ պայմաններ։ Ի տարբերություն Հերցեգովինայի և Սերբիայի, Բոսնիայի գյուղացիները աստիճանաբար ընդունում էին իսլամը։ Ամենախոշոր առևտրական և արդյունաբերական քաղաքը դարձավ [[Սարաևո]]ն{{sfn|Հարավսլավիայի պատմություն|1963|с =194, 196, 198, 202, 203, 205}}, զարգանում էին նաև [[Ֆոչա]], [[Բանյա Լուկա]], [[Լիվնո]], [[Մոստար]] քաղաքները: 1580 թվականին ստեղծվել է Բոսնիական էյալեթը:
 
19-րդ դարի առաջին կեսում երկրի բոսնիական ավատատերերը դուրս եկան ընդդեմ Թուրքիայի բարեփոխումների։ Բոսնիական ընդդիմությունը թուլացնելու նպատակով, 1833 թվականին թուրքական կառավարությունը Բոսնիան անջատեց Հերցեգովինայից։ Թուրքիայի իշխանությունը Բոսնիա և Հերցեգովինայում սահմանվել է միայն [[1851 թվական]]ին{{sfn|Հարավսլավիայի պատմություն|1963|с =362—364, 366, 610, 613}}։ 19-րդ դարի առաջին կեսում երկրում զարգացել է ազգային-ազատագրական շարժումը, որը առաջացել էր կաթոլիկական հոգևորականության շրջապատում: Դրա արդյունքն էր դարձել 1875-1878 թվականին Բոսնիա-հերցեգովինական ապստամբությունը: 1878 թվականին Բոսնիա և Հերցեգովինան [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան-Ստեֆանոյի հաշտությամբ]] ինքնավարություն է ստացել, որը կնքվել էր Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև` [[Ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմի Կովկասյան արշավանք|Ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմ]]ի ավարտից հետո: Սակայն շուտով 1878 թվականի [[Բեռլինի տրակտատ]]<nowiki/>ի համաձայն՝ 1878 թվականի հուլիսից հոկտեմբերը ընկած ժամանակաշրջանում Ավստրո-Հունգարիան օկուպացրել է Բոսնիա և Հերցեգովինան{{sfn|Հարավսլավիայի պատմություն|1963|с =362-364, 366, 610, 613}}։
 
=== 20-րդ դար ===
Տող 587.
=== Խոհանոց ===
[[File:Cevapcici in somun.jpg|thumb|231px|''Չևապի՝'' սոխով, ''սոմուն'' հացատեսակի մեջ]]
Բոսնիական խոհանոցն օգտագործում է բազմաթիվ համեմունքներ, բայց չափավոր քանակությամբ: Կերակրատեսակներից շատերը թեթև են, եփվում են մեծաքանակ ջրով, [[սոուս|սոուսներ]]<nowiki/>ն ամբողջությամբ բնական են, բաղկացած մեծամասամբ բանջարեղենի հյութերից: Տիպական բաղադրամասեր են [[կարտոֆիլ]]ը, [[լոլիկ]]ը, [[սոխ]]ը, [[սխտոր]]ը, ոչ կծու [[պղպեղ]]ը, [[վարունգ]]ը, [[դդմիկ]]ը, [[գազար]]ը, [[կաղամբ]]ը, ուտելի [[սունկ]]երը, [[սպանախ]]ը, կանաչ և չոր ընդեղենը, [[սալոր]]ները, կաթը, աղացած, ոչ կծու կարմիր պղպեղը, պավլակա կոչվող կաթնասերը, [[կայմակ]]ը: Մսով տիպական կերակրատեսակները պատրաստվում են գլխավորապես տավարի, [[ոչխար]]ի, գառան մսից՝ համաձայն իսլամական սննդակարգի, թեև [[Խորվաթները Բոսնիա և Հերցեգովինայում|բոսնիական խորվաթներ]]ն<ref>{{cite encyclopedia|title=Bosnia and Herzegovina|date=2009|encyclopedia=Encyclopædia Britannica|accessdate=27 July 2009|url=http://www.britannica.com/EBchecked/topic/700826/Bosnia-and-Herzegovina|archive-url=https://web.archive.org/web/20090503211212/http://www.britannica.com/EBchecked/topic/700826/Bosnia-and-Herzegovina|archive-date=3 May 2009|dead-url=no|df=dmy-all}}</ref> ու [[Սերբերը Բոսնիա և Հերցեգովինայում|բոսնիական սերբերը]]<ref>{{cite book|url=https://books.google.com/?id=aoVUAAAAMAAJ&q=cevapcici|title=The new Encyclopædia Britannica: A-ak&nbsp;– Bayes, Volume 1}}</ref><ref>{{cite book|url=https://books.google.com/?id=pssZAQAAIAAJ&q=cevapcici|title=Countries and Their Cultures: Saint Kitts and Nevis to Zimbabwe|page=68}}</ref><ref>{{cite web|publisher=TravelSerbia.Info&nbsp;– Your travel guide for Serbia|accessdate=9 August 2010|url=http://www.travelserbia.info/serbian-cuisine.php|title=Serbian cuisine|archive-url=https://web.archive.org/web/20100330135429/http://www.travelserbia.info/serbian-cuisine.php|archive-date=30 March 2010|dead-url=no|df=dmy-all}}</ref> օգտագործում են նաև խոզի միս: Տեղական առանձնահատուկ ուտեստներից են չևապին (կան չևապչիչին), բուրեկը, [[դոլմա]]ն, սարման, փիլաֆը, գուլաշը, այվարը, մի ամբողջ շարք արևելյան անուշեղեն: Տեղական լավագույն [[գինի]]ները պատրաստվում են [[Հերցեգովինա]]յում, որտեղ կլիման բարենպաստ է խաղող աճեցնելու համար: Սալորի, խնձորի օղին՝ ռակիան, արտադրում են [[Բոսնիա]]յում:
 
== Սպորտ ==