«Արյան վրեժ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 10 բայտ ,  3 տարի առաջ
No edit summary
Սովորույթը լայն տարածում ուներ միջնադարյան [[Եվրոպա]]յում։
 
Այսպես, արյան վրեժը լավ հայտնի էր [[Հին Ռուսիա]]յում։ Դրա մասին հիշատակվում է Ռուսական Օրենսգրքում (XI֊XII դար), որտեղ, մասնավորապես, նշվում էր, թե ով իրավունք ունի վրեժխնդիր լինել ազգականի սպանության համար։ Սպանության առկայության դեպքում վրեժ են լուծել եղբայրը եղբոր, որդին՝ հոր, հայրը՝ որդու, եղբորորդին՝ հորեղբոր համար։ Մյուս դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ վրիժառուն չի գտնվել, մարդասպանը պարտավորվել է վճարել վիրա՝ [[տուգանք]] իշխանի օգտին<ref>[http://lib.pushkinskijdom.ru/Default.aspx?tabid=4946 Русская Правда (Краткая редакция)] / Подготовка текста, перевод и комментарии [[Свердлов, Михаил Борисович|М. Б. Свердлова]] // Библиотека литературы Древней Руси. [Электронное издание] / [[Пушкинский Дом|Институт русской литературы (Пушкинский Дом)]] [[РАН]]. Т. 4: XII век.</ref>։ XI11-րդ դարի երրորդ քառորդում արյան վրեժն օրենսդրորեն արգելված էր Յարոսլավ Իմաստունի որդիների կողմից<ref>[http://lib.pushkinskijdom.ru/Default.aspx?tabid=4947 Русская Правда (Пространная редакция)] / Подготовка текста, перевод и комментарии М. Б. Свердлова // Библиотека литературы Древней Руси. [Электронное издание] / Институт русской литературы (Пушкинский Дом) РАН. Т. 4: XII век.</ref><ref>''[[Зимин, Александр Александрович|Зимин А. А.]]'' [http://annales.info/rus/zimin/zimin.htm#pr Правда русская]. М. : Древлехранилище, 1999.</ref>։
 
Արյան վրեժը տարածված էր նաև միջնադարյան [[Իտալիա]]յում, սկանդինավյան երկրներում, գերմանական ժողովուրդների շրջանում և այդ մշակույթների ներկայացուցիչներով բնակեցված երկրներում։ Որոշ երկրներում ([[Կորսիկա]], [[Ալբանիա]], [[Սերբիա]], [[Սարդինիա]], [[Ճապոնիա]]) արյան վրեժը պահպանվել է ընդհուպ մինչև XX20-րդ դարի սկիզբը։ [[Հայեր]]ի մոտ այն գոյատևել է մինչև զարգացած [[ֆեոդալիզմ]]ը։ [[ՍՍՀՄ]]–ում այն պատժվում էր օրենքով, որպես քրեական հանցագործություն։
 
Այսօր արյան վրեժի սկզբունքը կիրառվում է [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում, որոշ կովկասյան ժողովուրդների մոտ, [[Ալբանիա]]յում, ինչպես նարնաև Հարավային [[Իտալիա]]յում։
 
== Արյան վրեժը գրականությունում ==
25 751

edits