«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 106.
Լայն ճանաչում էր ստացել նրա խոստովանությունը Ա. Ս. Սուվորինին․ «Օ՜հ, ինչքան են ինձ ձանձրացրել հիվանդները. հարևան կալվածատերը ներվային հարված էր ստացել, և ինձ քարշ էին տալիս նրա մոտ մի քնձռոտ սայլակառքով: Բոլորից շատ ձանձրացնում էին ծծկեր երեխաներով կանայք և դեղափոշիները, որոնք կշռելը ձանձրալի էր» (նամակ գրված 28 օգոստոսի 1891 թվականին): Իսկ մինչ այդ․ «Նողկալի ժամեր և օրեր, որոնց մասին ես պատմում եմ, լինում են միայն բժիշկների մոտ» – նամակ գրված նույն թվականի օգոստոսի 18-ին: Նրա տրամադրությունը չի փոխվում նաև հաջորդ տարի, նա գրում է․ «Իմ հոգին հոգնած է: Տխուր է: Չպատկանել ինքդ քեզ, մտածել միայն փորլուծության մասին, ցնցվել գիշերը շան հաչոցից կամ դռան թակոցից (արդյոք իմ հետևից չեն եկել), ճամփորդել նողկալի ձիերով, անհայտ ճանապարհներով և կարդալ միայն խոլերայի մասին և սպասել միայն խոլերայի և միևնույն ժամանակ լինել լիովին անտարբեր այդ հիվանդության և այն մարդկանց նկատմամբ, ում դու ծառայում ես, դա, տեր իմ, այնպիսի շիլափլավ է, որից դու կարող ես վատ զգալ» (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 16-ին): «Բժիշկ լինելը լավ չէ. և՛ սարսափելի է, և՛ ձանձրալի, և՛ զզվելի: Երիտասարդ գործարանատերը ամուսնանում է և մեկ շաբաթ հետո կանչում է ինձ «անպայման այս րոպեին խնդրում եմ», նրա մոտ <…> իսկ երիտասարդ գեղեցկուհու մոտ <…> 75-ամյա ծեր գործարանատերը ամուսնանում է, այնուհետև բողոքում, որ իր «բջջակորիզը» ցավում է նրանից, որ «իրեն շատ է տանջել»: Ես պետք է Ձեզ ասեմ, որ այս ամենը շատ զզվելի է: Աղջիկը, որդերն ականջների վրա, փորլուծությունները, փսխումները, սիֆիլիսը, թու: Քաղցր հնչյուններ և պոեզիա, ուր եք դուք» (նույն հասցեատիրոջը, 1892 թվականի օգոստոսի 2): «Չեխովյան տխրության» ևս մեկ օրինակ. «Ես միայնակ եմ, քանի որ ամբողջ խոլերայինը օտար է իմ հոգուն, իսկ աշխատանքը, որը պահանջում է մշտական շրջագայություններ, բամբասանքներ և մանր հոգսեր, ինձ համար հոգնեցուցիչ են: Գրելու ժամանակ չկա: Գրականությունը վաղուց լքված է, ես մուրացիկ եմ և աղքատ, քանի որ նպատակահարմար գտա իմ և իմ անկախության համար հրաժարվել տեղամասային բժշկի վարձատրությունից» (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 1-ին): «Ինձ արդեն շատ են ձանձրացնում խոսակցությունները և հիվանդները, հատկապես կանայք, որոնք բուժման ընթացքում անսովոր հիմար են ու համառ» ([[Իվան Գորբունով-Պոսադով]]ին, մայիսի 20, 1893 թ):
 
Բայց անգամ գրական ճանաչման և բժշկական գործունեությունից հրաժարվելու տարիներին Չեխովը զգացել է իր կապը բժշկական աշխարհի հետ, նրան հետաքրքրել են այս բնագավառի գիտության նվաճումները, նա հոգ էր տանում «Վիրահատական տարեգիր» և «Վիրահատություն» բժշկական ամսագրերի համար, որոնք այդ տարիներին տառապում էին միջոցների բացակայությունից, երկար տարիներ եղել է «Բժիշկ» թերթի ընթերցողը և հրապարակել դրանում: 1895 թվականին նա մասնակցել է մոսկովյան տեղական բժիշկների համագումարին, որոնք կայանում էին Պոկրովսկ գյուղի տեղական հոգեբուժական հիվանդանոցում: Իրականում, Չեխով-բժիշկը և Չեխով-գրողը իրար հետ հակասության մեջ չեն, ուղղակի գրողի «բժշկական» մտածողության ներսում տեղի է ունենում շեշտադրության տեղաշարժ մասնավորից ընդհանուրին, «Ով չի կարողանում մտածել բժշկորեն, այլ մտածում է մասնակիորեն, նա ժխտում է բժշկությունը: Բոտկինը, Զախարինը, Վիխրովը և Պիրոգովն անշուշտ, խելացի և շնորհալի մարդիկ են, հավատում են բժշկությանը, ինչպես Աստծուն, քանի որ նրանք մեծացել են մինչև „բժշկություն“ հասկացությունը» Սուվորինին 18 հոկտեմբերի 1888 թ: Կիրառելով այս ամենը Չեխովի հանդեպ, սա նշանակում է ձգտել մասնակի ախտանիշերի միջոցով պարզելու առանձին անհատի անհաջողությունների էական պատճառները, որոնք պայմաններ են ստեղծում համաճարակի առաջացման, վաղաժամ ծերացման և սոցիալական անհամաչափության համար: Չեխովը սկսում է ձգտել հոգեբուժության: Այնպիսի ստեղծագործություններ ինչպիսիք են, «[[Հիվանդասենյակ № 6]]», «Նոպա» և «Սև վանականը» կարող է գրել ոչ միայն ցանկացած գրող բժիշկ, այլ հենց «բժշկական մտածողությամբ» գրողը, հանձինսհանձին Չեխովի: Ի. Ի. Յասինսկին «Իմ կյանքի վեպում» վկայում է, որ Չեխովին «չափազանց հետաքրքրում է այսպես կոչված հոգեկան ցանկացած շեղում»: Նրա կարծիքով, նա կարող էր դառնալ հոգեբույժ, եթե գրող չդառնար:
 
Չեխովի «բժշկական» երևակայության շնորհիվ գրականությունը պարտական է այնտեղ բժիշկների անկրկնելի կերպարների, բուժակների, նյարդաբանների և չեխովյան «մռայլ մարդկանց» պատկերասրահի ստեղծմանը (հաճախ կոպիտ, անհարգալից, անտարբեր, բայց և զգայուն, խոցելի, անօրեն): Նրա պատմվածքները նեղ առումով «բժշկի գրառումներ» չեն, դա անկատար հասարակության ախտորոշումն է: Որպես փորձառու բժիշկ Չեխովն առատ նյութ է ստացել տարբեր սոցիալական խմբերի կյանքի ներքին դիտարկման գեղարվեստական ընդհանրացումների համար: Որպես ուշադիր և խելացի նկարիչ, նրան մնում էր միայն կատարել ինքնուրույն եզրահանգումներ: