«Դեղձենի»–ի խմբագրումների տարբերություն

{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
'''Դեղձենիեղձենի''' ({{lang-lat|Persica}}), վարդազգիների ընտանիքի բույսերի [[ցեղ]]։ Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են դեղտենի սովորականից {{lang-lat|P. vulgaris}}։ [[Հայաստան]]ում մշակվում է [[Արարատ]]ի, [[Արմավիր]]ի, [[Արագածոտն]]ի, [[Կոտայք]]ի, [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք]]ի և այլ [[մարզ]]երում։ Ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ [[Տերև]]ները նշտարաձև են, ատամնաեզր։ [[Ծաղիկ]]ները երկսեռ են, վարդագույն։ [[Պտուղ]]ը հյութալի, գնդաձև, կլոր, ձվաձև և այլ ձևերի կորիզապտուղ է։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին, համեղ, հյութալի, պտղամաշկը՝ թավոտ կամ մերկ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, պովիդլո և այլն)։ [[Հայաստան]]ում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, ճուղուրի և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղտենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%)։
 
== Նկարագրություն ==
Անանուն մասնակից