«Արյան վրեժ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
No edit summary |
||
Տող 1.
'''Արյան վրեժ''' (նաև՝ '''վենդետա''', {{lang-it|vendetta}}՝ «վրիժառություն» բառից), տոհմային հասարակարգին բնորոշ հնագույն սկզբունք, ըստ որի [[սպանություն]] կատարած անձը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը ([[տոհմ]], [[ցեղ]], կլան, խմբավորումներ) անպայման ենթակա է մահվան՝ հատուցման կարգով։ Արյան վրեժը իրականացվում է տուժած ընտանիքի, տոհմի, ցեղի կլան, խմբավորման անդամներից որևէ մեկի կողմից: «Արյունն արյունով լվանալու» սովորույթը հաճախ տարածվում էր ոչ միայն հանցավորի, այլև նրա տոհմակիցների վրա։ Այստեղ մարդը ընկալվում է որպես տոհմի («արյան») միավորման մաս, և անձնական պատվի գաղափարը զուգորդվում է ամբողջ արյունակցական միության պատվի ընկալման հետ:
== Ծագում ==
Արյան վրեժի սովորույթը իրավական համակարգերի մի տարր է, որի մեջ [[պետություն]]ը կա՛մ գոյություն չունի, կա՛մ ի վիճակի չէ ապահովել օրենքի գերակայություն (պետության կողմից բռնության մենաշնորհի իրավունքի բացակայություն): Նման իրավիճակում տուժողի ընտանիքը պատժում է [[հանցագործ]]ի ընտանիքին՝ ընտանեկան պատիվը վերականգնելու համար: Ոչ միայն կենսաբանական հարազատները, այլև ամբողջ կլանը կամ խումբը կարող են հանդես գալ որպես ընտանիք: Արյան վրեժը ի հայտ է եկել պարզունակ հասարակության մեջ, որտեղ իրավական կարգավորման այլ միջոցներ չեն եղել: Արյան վրեժի սովորույթի հիմքում եղել է տնտեսական (տոհմի անդամի սպանությունը նյութապես վնաս է հասցրել տոհմին, այդ պատճառով նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար փոխհատուցում) և կրոնական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։
Արյան վրեժը արտացոլում է [[Հանցագործություն|հանցագործության]] համար հավասար պատիժ կրելու սկզբունքը, որը [[Հին Կտակարան]]ում ձևակերպված է որպես «աչք աչքի համար, ատամը ատամի համար»։ Հանցագործները պատասխանատու են [[գույք]]ի, առողջությանը պատճառված վնասի համար՝ համապատասխան նյութական փոխհատուցման կամ մահվան ձևով, ինչը համապատասխանում է մարդու կողմից [[Արդարություն|արդարության]] ամենապարզ ընկալմանը: Ընտանիքի (ցեղի) վրա պատասխանատվություն դնելը մի կողմից վրեժը ավելի իրագործելի է դարձնում, մյուս կողմից՝ մարդասպանը իր ընտանիքի համար պատասխանատու է դառնում, քանի որ, եթե նա խուսափի վրեժխնդրությունից, ապա դա նրա փոխարեն ընտաիքի մյուս անդամը կիրականացնի։
Արյան վրեժը հղի է վտանգավոր հետևանքներով։ Արյան վրեժը հաճախ ավելի դաժան է դառնում, քան դրան նախորդած հանցագործությունը, որը հանգեցնում է պատասխան վրեժխնդրության, և, ի վերջո, այն վերածվում է երկար արյունալի հակամարտությունների, որոնք հաճախ հանգեցնում են երկու հակամարտող խմբերի հուսալքմանը կամ դրանցից մեկի լիակատար ոչնչացմանը: Մի կողմից այս հանգամանքը ծառայում է որպես զսպման որոշակի գործոն (դրա հետ են կապում, օրինակ, քոչվոր [[արաբներ]]ի մոտ եղած թալանչիական հարձակումների սովորույթը հարևանների վրա, որոնց դեպքում գործողությունների լավագույն ձևը համարվում էր արժեքավոր իրեր գողանալը՝ առանց որևէ մեկին սպանելու, որպեսզի դա չհանգեցնի վրեժխնդրության)<ref name="mohammed" />։ Մյուս կողմից, ինչպես վաղուց պարզ դարձավ, բացասական հետևանքները չափազանց զգալի են։ Կան դեպքեր, երբ ամբողջ կլանները վրեժ են լուծում տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար, ինչի արդյունքում միմյանց ամբողջությամբ ոչնչացնում են<ref name="бедуины">[http://www.chaskor.ru/article/mafiya_izrailskih_beduinov_chast_i_14661 М. Мартемьянов. Мафия израильских бедуинов.]</ref>։ Այս ամենի արդյունքում հին ժողովուրդներն արդեն մշակել և ունեին հստակ սովորույթներ, որոնք թույլ էին տալիս դադարեցնել կամ կանխել արյան վրեժը<ref name="вергельд">[http://www.gumfak.ru/filos_html/engels/pro09.shtml Род у кельтов и германцев. По теме кровной мести примечательно упоминание «вергельда» — платы за убийство или нанесение ущерба, предотвращающей кровную месть.]</ref>։ Այսպես, նույն քոչվոր արաբների մոտ չկանխամտածված սպանության համար տոհմը կարող էր բավական մեծ փրկագին ստանալ<ref name="mohammed">[http://tagbooks.narod.ru/muhammed.htm В. Ф. Панова, Ю. Б. Бахтин. Жизнь Мухаммеда]</ref>։
[[Կումիկներ]]ի շրջանում արյան վրեժի [[ադաթ]]ը կոչվում էր «Դուշման կավլավ» (թշնամու հետապնդում), «къангъа къан» (արյուն՝ արյան համար): Թուխմանի (ընդհանուր) համերաշխությունն ընդհանուր առմամբ արտահայտվում էր տոհմի բոլոր անդամների կողմից արտաքին ոտնձգությունների դեմ ընդհանուր շահերի պաշտպանությամբ։ Գերդաստանի ինքնապաշտպանության միջոցը արյունալի վրեժն էր։ «Որոշ ընտանիքների միջև արյունահեղությունը, գրել է [[Ալեքսանդր Կոմարով]]ը, սերունդից սերունդ փոխանցվեց, երբեմն արյունահեղությունը կապվում էր գյուղերի հետ և շարունակվում դարեր շարունակ: Որոշ գյուղերի բնակիչներ, վախենալով արյունահեղությունից, տեղափոխվել են այլ վայրեր և նոր գյուղեր հիմնել օտար վայրերում։ «Չնայած դատական կարային, հարավի կումիկների մասին նշել է Սվիդերսկին, սպանվածի հարազատները իրենց սրբազան պարտքն են համարում մարդասպանի կամ նրա հարազատների արյունը թափելը, տեղի է ունենում նոր սպանություն, որը հակառակ կողմից կրկին հանգեցնում է արյան վրեժի, ասում են, որ թշնամանքը սերնդեսերունդ շարունակվում է»<ref>[http://kumukia.ru/article-9409.html?searched=кровная+месть Кумыкский мир | Адат кровной мести у кумыков<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>։ Աստիճանաբար արյան վրեժի սովորույթը վերածվեց իրավական նորմի։ Սահմանվին տոնական և շաբաթվա օրեր, ընտրվեցին վայրեր՝ քաղաքներ, տաճարներ, երբ և որտեղ արգելվեց արյան վրեժը։
== Պատմաաշխարհագրական տարածում ==
Սովորույթը լայն տարածում ուներ միջնադարյան [[Եվրոպա]]յում։
Այսպես, արյան վրեժը լավ հայտնի էր [[Հին Ռուսիա]]յում։ Դրա մասին հիշատակվում է Ռուսական Օրենսգրքում (XI֊XII դար), որտեղ, մասնավորապես, նշվում էր, թե ով իրավունք ունի վրեժխնդիր լինել ազգականի սպանության համար։ Սպանության առկայության դեպքում վրեժ են լուծել եղբայրը եղբոր, որդին՝ հոր, հայրը՝ որդու, եղբորորդին՝ հորեղբոր համար։ Մյուս դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ վրիժառուն չի գտնվել, մարդասպանը պարտավորվել է վճարել վիրա՝ [[տուգանք]] իշխանի օգտին<ref>[http://lib.pushkinskijdom.ru/Default.aspx?tabid=4946 Русская Правда (Краткая редакция)] / Подготовка текста, перевод и комментарии [[Свердлов, Михаил Борисович|М. Б. Свердлова]] // Библиотека литературы Древней Руси. [Электронное издание] / [[Пушкинский Дом|Институт русской литературы (Пушкинский Дом)]] [[РАН]]. Т. 4: XII век.</ref>։ XI դարի երրորդ քառորդում արյան վրեժն օրենսդրորեն արգելված էր Յարոսլավ Իմաստունի որդիների կողմից<ref>[http://lib.pushkinskijdom.ru/Default.aspx?tabid=4947 Русская Правда (Пространная редакция)] / Подготовка текста, перевод и комментарии М. Б. Свердлова // Библиотека литературы Древней Руси. [Электронное издание] / Институт русской литературы (Пушкинский Дом) РАН. Т. 4: XII век.</ref><ref>''[[Зимин, Александр Александрович|Зимин А. А.]]'' [http://annales.info/rus/zimin/zimin.htm#pr Правда русская]. М. : Древлехранилище, 1999.</ref>։
Արյան վրեժը տարածված էր նաև միջնադարյան [[Իտալիա]]յում, սկանդինավյան երկրներում, գերմանական ժողովուրդների շրջանում և այդ մշակույթների ներկայացուցիչներով բնակեցված երկրներում։ Որոշ երկրներում ([[Կորսիկա]], [[Ալբանիա]], [[Սերբիա]], [[Սարդինիա]], [[Ճապոնիա]]) արյան վրեժը պահպանվել է ընդհուպ մինչև XX դարի սկիզբը։ [[Հայեր]]ի մոտ այն գոյատևել է մինչև զարգացած [[ֆեոդալիզմ]]ը։ [[ՍՍՀՄ]]–ում այն պատժվում էր օրենքով, որպես քրեական հանցագործություն։
Այսօր արյան վրեժի սկզբունքը կիրառվում է [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում, որոշ կովկասյան ժողովուրդների մոտ, [[Ալբանիա]]յում, ինչպես նար Հարավային [[Իտալիա]]յում։
== Արյան վրեժը գրականությունում ==
* «<nowiki/>[[Ռոմեո և Ջուլիետ|Ռոմեո և Ջուլիետ»]]
* [[Մարիո Պյուզո]]՝ «[[Կնքահայրը (վեպ)]]»
* [[Մարկ Տվեն]]՝ [[Հեքլբերի Ֆիննի արկածները]]
* [[Ալեքսանդր Դյումա]]՝ [[Կոմս Մոնտե-Քրիստո]]
* [[Կվարի Նիկ]]՝ «Վենդետա»
== Տես նաև ==
* [[Չերնոգորացիների արյան վրեժ]]
* [[Վիտալի Կալոև]]
* [[Վրեժ]]
* Чӏир՝ արյան վրեժի անվանումը չեչենների մոտ
==Ծանոթագրություններ==
{{ծանցանկ|2}}
== Գրականություն ==
* ''Марк Блок''. [http://ec-dejavu.ru/k/Krovnaja_mest.html Родовая солидарность] // Блок М. Феодальное общество. — М. : Изд-во им. Сабашниковых, 2003, с. 125—132
* ''В. Ф. Панова, Ю. Б. Бахтин''. [http://tagbooks.narod.ru/muhammed.htm Жизнь Мухаммеда]
* {{книга
|автор = Пилецкий С. Г.
|часть =
|заглавие = О мести и её месте в жизни человеческой
|оригинал =
|ссылка =
|издание =
|ответственный =
|место = [[Ярославль]]
|издательство = ООО «Аверс — Плюс»
|год = 2008
|том =
|страницы =
|страниц = 556
|isbn = 978-5-9527-0111-3
}}
== Արտաքին հղումներ ==
* {{БСЭ3|заглавие=Արյան վրեժ}}
* [http://www.bg.ru/article/7782/ «Արյան վրեժ»], հոդվածը ամսագրից, [http://www.bg.ru/ «Մեծ քաղաք»։]
* {{ВТ-ЭСБЕ|Վենդետա}}
<br />
{{Արտաքին հղումներ}}
|