«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
Պիտակ՝ 2017 source edit
Տող 83.
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրել է մի շարք գրքերի հրատարակումներ և վերահրատարակումներ։
2014 թվականին հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, [[Աշուղական երաժշտություն|աշուղական]] և [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երաժշտության]]` ձեռագիր և նախկինում տպագրված [[նոտա]]ների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը։ Մեկնարկեցին [[հայերեն]] տեքստերի [[Լատիներեն|լատինատառ]] տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն [[Թարգմանություն|թարգմանության]] գործընթացները։ [[2015]] թվականի հունիսի վերջին, իրականացավ [[Կոմիտաս վարդապետ|Կոմիտաս Վարդապետ]]ի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին<ref>[https://www.aravot.am/2015/10/16/619756/ Կոմիտասին վերադարձնելով ժողովրդին]</ref>։ Այն անվճար հատկացվել է [[Գրադարան|գրադարաններին]], ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
2015 թվականի [[հուլիս]]ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ: Մինչ այսօր անցանցկացվում են կացվում բազմաթիվ շնորհանդեսներ և PR ակցիաներ, որոնց թվում են [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-յիի]] կոնֆերանսին «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության ներկայացումը, պրեզենտացիաներ [[Հարավային Կալիֆոռնիայի համալսարան|Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում]] ([[ԱՄՆ]]), «[[Այբ դպրոց|Այբ]]» միջազգային դպրոցում, [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ|Կոմիտասի թանգարանում]] և այլուր:
[[Պատկեր:Makar ekmalyan.jpg|250px|մինի|ձախից]]
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ, հրատարակել է հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը [[Մակար Եկմալյան]]ի՝ [[Երգչախումբ|երգչախմբի]] համար գրված «Սուրբ Պատարագն» է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգ]]ում<ref>[https://www.mediamax.am/am/news/society/24145/ Հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը»]</ref>: Շուրջ 120 տարի անց, [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն]]ի օրհնությամբ, «Սուրբ Պատարագի» բազմաձայնումը վերահրատարակվեց, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տառադարձությամբ, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ: Նպատակն էր [[Հայ Եկեղեցիներ|հայ եկեղեցու]] գլխավոր [[ծես]]ի այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և [[սփյուռք]]ին հասանելի դարձնելը։
 
[[Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Կաթողիկոս Ամենայն Հայոց|Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ի օրհնությամբ լույս տեսավ «[[Ժամագիրք|Ժամագիրքը]]», որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է,է՝ հայ եկեղեցական արարողակարգին և [[Եկեղեցական տոներ|տոն]]երին հարմարեցված [[աղոթք]]ների, [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երգ]]երի, [[Քարոզ|քարոզ]]ների հիմնական ժողովածուն<ref>[http://hayernaysor.am/archives/259213 «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ժամագիրք» հոգևոր ժողովածուն]</ref><ref>[https://armeniasputnik.am/culture/20170915/8675631/armenai-jamagirq.html 140 տարի անց լույս է տեսել Հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը]</ref>:
«Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն [[1877]] թվականին [[Համբարձում Լիմոնջյան]]ի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր [[Նիկողայոս Թաշճյան]]ը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով։ Այս ամենը առկա է հայերեն և անգլերեն լեզուներով։