«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Քութայիսի մշտական սիրողական թատրոնը (ղեկավար Ե. Կլդիաշվիլի) 1885 թվականին Կ. Մեսխիի ղեկավարությամբ դարձել է մշտական պրոֆեսիոնալ թատրոն, որը Վ. Ալեքսի-Մեսխիշվիլու ղեկավարությամբ (1897-1906) արձագանքել է հեղափոխական շարժման վերելքին։
 
Վրաստանի պետական թատրոնը կազմակերպվել է 1920 թվականին, իսկ Վրաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո, 1921 թվականին թատրոնը կոչվել է [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] անվամբ։ Վրաց թատրոնի որակական նոր տեղաշարժը կապված է Ռուսաստանից Կ. Մար-Տեսարան Սոլովյովի «Մեծ տիրակալը» պիեսի ներկայացումից (1945, Ռուսթավելու անվան թատրոն) ջանիշվիլու վերադարձի հեա։ Մեծ երեվույթերևույթ էր Լոպե դե Վեգայի «Ֆուենաե օվե-խունա» պիեսի 1922 թվականի նոյեմբերի 25-ի բեմադրությունը (ռեժիսոր Կ. Մարջանիշվիլի)։ Կ. Մարջանիշվիլու աշակերտներից U զինակիցներից Վ. Անջափարիձեն, Թ. Ճավճավաձեն, Ու. Չխեիձեն, Ա. Խորավան, Ա. Վասաձեն, Վ. Գոձիաշվիլին, ռեժիսոր Ա. Ախմետելին, նկարիչներ Ի. Գամրեկելին, Պ. Օցխելին, կոմպոզիտորներ Ի. Տուսկիան, Թ. Վախվախիշվիլին, դրամատուրգներ Պ. Կակաբաձեն, Ս. Շանշիաշվիլին և ուրիշներ հետագայում դարձել են բեմի նշանավոր վարպետներ։
[[Պատկեր:Petros Adamian Tbilisi State Armenian Drama Theatre. Avlabar, Tbilisi, Georgia.jpg|մինի|[[Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն|Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն]]]]
1928 թվականին Կ. Մարջանիշվիլին Քութայիսում ստեղծել է նոր թատրոն, որը 1930-ին Փոխադրվել է Թիֆլիս (1933 թվականից՝ Կ. Մարջանիշվիլու անվան)։ Ա. Ախմետելու գլխավորությամբ մեծ հաջողությունների է հասել Ռուսթավելու անվան թատրոնը։ 1930-ական թվականներին Մարջանիշվիլու անվան թատրոնում իրենց վառ ընդունակություններն են դրսևորել դերասան-դերասանուհիներ Ա.Խորավան, Ա. Վասաձեն, Վ. Անջափարիձեն, Ս. Թաղաիշվիլին, Վ. Գոձիաշվիլին, Ս. Զաքարիաձեն, Գ. Շավգուլիձեն, Ա. ժորժոլիանին, Ա. Կվանտալիանին, Ա. Օմիաձեն։ Հայրենական մեծ յպատերազմի տարիներին բեմադրվել են գերմանական ֆաշիստների դեմ պայքարի և հայրենասիրական թեմաներով պիեսներ։