Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 22 բայտ ,  1 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
58 թ. Ներոնը սիրային կապի մեջ է մտնում իր ընկեր և ապագա կայսր [[Օտոն]]ի կնոջ՝ [[Պոպեա Սաբինա]]յի հետ<ref name="annals-xiii-46">Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#46|XIII.46]].</ref>։ Տեղեկություններ կան, որ քանի որ Ագրիպինայի կենդանության օրոք քաղաքականապես հնարավոր չէր, որ Ներոնն ամուսնալուծվի և ամուսնանա Պոպեայի հետ, 59 թ. հրամայում է սպանել իր մորը<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 14#1|XIV.1]].</ref>։ Մերօրյա որոշ պատմաբաններ սա համարում են իրականությանը չհամապատասխանող պնդում, քանի որ Ներոնը Պոպեայի հետ ամուսնացած չի եղել մինչև 62 թ.<ref>Dawson, Alexis, "Whatever Happened to Lady Agrippina?", ''The Classical Journal'', 1969, p. 254.</ref><br />Ավելացնենք, որ ըստ [[Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս|Սվետոնիոսի]]` Պոպեան ամուսնալուծված չի եղել մինչև Ագրիպինայի մահը, ուստի անհնար էր, որ արդեն ամուսնացած Պոպեան կարողանար ստիպել Ներոնին ամուսնանալ իր հետ։<ref>Suetonius, ''The Lives of Twelve Caesars'', Life of Otho 3.</ref>։ Մերօրյա որոշ պատմաբաններ հնարավոր են համարում, որ Ներոնի կողմից Ագրիպինայի սպանությունը կապված է եղել այն բանի հետ, որ մայրը ցանկանում էր իշխանության բերել Ռուբելիուս Պլոտոսին<ref>Rogers, Robert, [http://www.jstor.org/view/00659711/ap010058/01a00140/0 ''Heirs and Rivals to Nero''], Transactions and Proceedings of the American Philological Association, Vol. 86. (1955), p. 202. Silana accuses Agrippina of plotting to bring up Plautus in 55, Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#19|XIII.19]]; Silana is recalled from exile after Agrippina's power waned, Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 14#12|XIV.12]]; Plautus is exiled in 60, Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 14#22|XIV.22]].</ref>։ Ըստ Սվետոնիոսի` Ներոնը փորձում է իր մոր սպանությունն իրականացնել նավաբեկություն կազմակերպելու միջոցով, որի հետևանքով զոհվում է Ագրիպինայի ընկեր Ակերոնիա Պոլան, սակայն, երբ մայրը փրկվում է, նա սպանում է նրան և ներկայացնում որպես ինքնասպանություն<ref>Suetonius, ''The Lives of Twelve Caesars'', Life of Nero [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Nero*.html#34 34].</ref>։
 
== 64 թ.թվականի Հռոմի մեծ հրդեհը ==
Հռոմի մեծ հրդեհը տեղի է ունեցել 64 թ.թվականի հուլիսի լույս 19-ի գիշերը քաղաքի հարավարևելյան մասում` սկսվելով դյուրավառ ապրանքների խանութներից։<br />Ըստ [[Կոռնելիոս Տակիտոս|Տակիտոսի]], ով այդ ժամանակ եղել է ինը տարեկան, հրդեհը տարածվել է շատ արագ և տևել է հինգ օր։ Սվետոնիոսն ասում է, որ կրակը մոլեգնում էր վեց օր և յոթ գիշեր<ref>''The Lives of Twelve Caesars'', Life of Nero 38;</ref>։ Այն ոչնչացրեց Հռոմի տասնչորս շրջաններից երեքը և մեծ վնասներ հասցրեց յոթին։
 
Հայտնի չէ, թե ով կամ ինչն է եղել հրդեհի պատճառը, կամ արդյոք այն եղել է պատահար, թե կազմակերպված։ [[Սվետոնիոս]]ը և [[Դիոն Կասսիոս|Կասիոս Դիոնը]] հակված են կարծելու, թե դա եղել է Ներոնի արածը՝ պալատների համալիր կառուցելու նպատակով։ Տակիտոսը նշում է, թե քրիստոնյա հավատացյալները խոստովանել են իրենց մեղքը, սակայն որևէ բան հայտնի չէ նրանց կտտանքների ենթարկելու մասին<ref name="annals-xv-44">Tacitus ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#44|XV.44]].</ref>։ Պետք է ասել, որ հրդեհի պատահարները Հին Հռոմում եղել են սովորական երևույթ, ինչպես օրինակ` 69 թ. և 80 թ. պատահած մեծ հրդեհները<ref name="tacitus-histories-I.2">Tacitus, ''Histories'' [[wikisource:The Histories (Tacitus)/Book 1#2|I.2]].</ref><ref>Suetonius, ''Lives of Twelve Caesars'', Life of Titus [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Titus*.html#8 8].</ref>։