«Հնդեվրոպական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Reverted 1 edit by 217.113.21.195 (talk): Test. (TW)
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 43.
 
== Գերմանական լեզուներ ==
afyu
 
Գերմանական լեզուները բաժանվում են երեք ենթաճյուղերի՝ արևելյան, արևմտյան և հյուսիսային կամ սկանդինավյան։
[[Արևելյան գերմանական լեզուներ]]ն են՝ [[գոթերեն]]ը, [[վանդալերեն]]ը և [[բուրգունդերեն]]ը. բոլորն էլ մեռած են։ Գրավոր աղբյուրներ մնացել են միայն գոթերեն լեզվով՝ [[4-րդ դար]]ից ([[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] մի մասի թարգմանությունը)։ [[Արևմտյան գերմանական լեզուներ]]ն են՝ [[անգլերեն]]ը (ավանդված 8-րդ դարից՝ [[հին անգլերեն]] կամ անգլո-սաքսոներեն), [[ֆրիզերեն]]ը, [[ստորին գերմաներեն]]ը (ավանդված 9-րդ դարից), [[հոլանդերեն]]ը և [[ֆլամանդերեն]]ը, [[վերին գերմաներեն]]ը, որ ավանդված է 8-րդ դարից՝ հին վերին գերմաներեն (Althochdeutsch) արձանագրություններով, և որը ժամանակակից գրական [[գերմաներեն]]ի հիմքն է կազմում։ Արևմտյան գերմանական ենթաճյուղին են պատկանում նաև ժամանակակից հրեերենը ([[իդիշ]]), որ կազմվել է միջին դարերում գերմանական բարբառների հիմքի վրա, և [[բուրերեն]]ը կամ աֆրիկանս։ [[Հյուսիսային գերմանական լեզուներ|Հյուսիսային գերմանական (սկանդինավյան) լեզուներն]] են՝ [[իսլանդերեն]]ը, [[նորվեգերեն]]ը, [[շվեդերեն]]ը, [[ֆառյորական լեզու|ֆառյորականը]] և [[դանիերեն]]ը. իսլանդերենը ավանդված է հնագույն «Էդդա» էպոսով և 3-րդ դարի արձանագրություններով։