«Հալիկառնասոսի դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Դամբարանի կազմությունը ==
Այս դամբարանը առանձնահատուկ է նրանով, որ այն չունի իր նախատիպը, չնայած այն բանին, որ նմանատիպ շինություններ կառուցվեցին [[Մերձավոր Արևելք]]<nowiki/>ի մի շարք շրջաններում։
Դամբարանն իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ։ Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը։ [[Պլինիոս Ավագ]]ի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր)<ref>Պլինիոս Ավագ, Բնական պատմություն, XXXVI, 30-31</ref>։
Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգով։
* Դամբարանի գլխին 6 մետրանոց բրգաձև տանիքն էր, որի վրա բրոնզով ընդելուզված մարմարյա քառանժույգ մարտակառքն էր, որն անձամբ «վարում» էր մարմարյա Մավսոլոսը։
* Մարտակառքի հիմքի ժապավենի վրա հույները մարտնչում են [[կենտավրոս]]ների՝ կիսամարդ-կիսաձիերի դեմ։
* Աստիճանների շարքը կազմում էր 7մետրանոց7 մետրանոց բրգաձև , [[սպիտակ]] մարմարից[[մարմար]]<nowiki/>ից տանիքը։[[տանիք]]<nowiki/>ը։ Հնագետները հաշվել են, որ յուրաքանչյուր աստիճանի բարձրությունը 30 սմ էր։
* Տանիքի հիմքի շուրջը տեղադրված մարմարյա առյուծները հավանաբար շարք են կազմել։ ՉԻ բացառվում, որ նրանք կոչված էին շենքը պահպանելու չար ուժերից։
* Տանիքի ստորին ժապավենին ձիարշավի պատկերներն էին։ Հնարավոր է, որ ճարտարապետն այդ պատկերներն արել էր Մավսոլոսի թաղման օրերին։
# Դամբարանն ավերվել է [[երկրաշարժ]]ից, իսկ 16-րդ դարում այն վերջնականապես ավերեցին [[խաչակիրներ]]ը՝ քարեր վերցնելով իրենց [[ամրոց]]ների համար։
# Հյուսիսային կողմի որոշ արձաններ պահպանվել են, որովհետև փլվելիս պատերը ծածկվել էին հողով։ Եզրազարդը երկար տարիներ ընկած էր գետնին, անհայտության մեջ։
# Ռուսերեն, անգլերեն և որոշայլ լեզուներում դամբարանն անվանում են «[[մավզոլեյ]]» կամ «[[մավզոլեյում]]»։ Մավսոլոսի անունից ծագած այս բառն այդ լեզուներում գործածվում է բոլոր դամբարանների համար։
 
== Ծանոթագրություններ ==
215 617

edits