«Զմյուռնիայի աղետ (1922)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Զմիւռնիոյ Աղէտը (1922)}}
Տող 1.
[[Պատկեր:Karatas IzmirTurkey 1900s.jpg|280px|մինի|Զմյուռնիան [[20-րդ դար]]ի սկզբին]]
 
'''Զմյուռնիայի աղետ''', '''Զմյուռնիայի կոտորած''', [[Զմյուռնիա]]յի (Իզմիր) [[Հույներ|հույն]] և [[Հայեր|հայ]] խաղաղ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ժամանակ։ [[Թուրքիա]]յի քեմալական կառավարության զորքերը, ստանալով մեծ տերությունների և հատկապես [[խորհրդային Ռուսաստան]]ի նյութական, ռազմական, քաղաքական և բարոյական օգնությունն ու աջակցությունը, պատերազմի ընթացքում պարտության մատնեցին [[Փոքր Ասիա]]յի խորքերը թափանցած և [[Հին Հունաստան|հին հունական]] տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ [[19201922]] թվականի [[սեպտեմբերի 9]]-ին ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խաժամուժ զանգվածի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը։
 
Այդ ժամանակ Զմյուռնիայում գտնվող զորավար Թորգոմը ընդհանուր խառնաշփոթի մեջ ի վիճակի չի լինում կազմակերպել բնիկ հայերի և Զմյուռնիայում հաստատված մեծ թվով հայ գաղթականների ինքնապաշտպանությունը։ Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին [[Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Իզմիր)|Սուրբ Ստեփանոս եկեղեցու]] տարածքում։ [[Սեպտեմբերի 13]]-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր (ըստ թուրք և խորհրդային պատմաբանների պնդման՝ քաղաքը հրդեհել են նահանջող հույները)։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 [[եկեղեցի]], 28 [[դպրոց]], [[բանկ]]եր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։ [[Քրիստոնյա]]ների կոտորածը կատարվեց ոչ միայն քաղաքում, այլև ծովափին. եվրոպական մարտանավերի անձնակազմերի աչքի առաջ, ովքեր ի շահ քաղաքականության, ոչինչ չարեցին զոհերին փրկելու համար։ Զմյուռնիայում որպես թղթակից գտնվող ամերիկացի գրող [[էռնեստ Հեմինգուեյ]]ը մռայլ գույներով է նկարագրում թուրքերի գործողությունները քրիստոնյաների նկատմամբ։ Թուրքերը կոտորեցին նաև Զմյուռնիայի շրջակա տարածքների հույներին և հայերին, ինչպես նաև ջրասույզ արեցին այն նավերը, որոնց վրա ապաստանել էին բազմաթիվ փրկվածներ։