«Վիկտոր Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

== Գիտական գործունեության հիմնական ուղղությունները ==
===Աստղերի թաղանթների և գազային միգամածությունների ֆիզիկա ===
1932 թվականին Լոնդոնի [[Թագավորական աստղագիտական ընկերություն|Թագավորական աստղագիտական ընկերության]] «Monthly Notices» հանդեսը հրապարակեց Համբարձումյանի «On the radiative equilibrium of a planetary nebula» (''Մոլորակաձև միգամածության ճառագայթման հավասարակշռության մասին'') հոդվածը, որն այժմ համարվում է [[միգամածություններ|գազային միգամածությունների]] ժամանակակից տեսության անկյունաքարը։ Այդ խնդրին է նվիրված Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց [[սպեկտր]]երի մի շարք առանձնահատկություններ։ Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար։ Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները։ Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս։ Մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսևորումները։
 
=== Աստղային համակարգերի դինամիկա և վիճակագրական մեխանիկա ===
Անանուն մասնակից