«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 6515432 խմբագրումը, որի հեղինակն է՝ Omicroñ'R (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 77.
| Վիքիպահեստ =
}}
'''Ալեքսանդր Մակեդոնացի'''{{ref+|[[Դասական հայերեն]] որոշ աղբյուրներում արքան առավել հայտնի է որպես Աղեքսանդր Մակեդոնացի, [[Արևմուտք|արևմտյան]] [[Պատմագիտություն|պատմագիտության]] մեջ՝ Ալեքսանդր Մեծ|Ն}} ({{lang-grc|Ἀλέξανδρος<ref group="Ն">Ἀλέξανδρος (Ալեքսանդր) անունը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «մարդկանց պաշտպան»</ref> Γ' ὁ Μέγας}}, {{lang-la|Alexander III Magnus}}, {{ԱԾ}}), [[Հին աշխարհ|հինաշխարհյան]] [[արքա]] Արգեադոսների հունամակեդոնական հարստությունից, որը կառավարել է [[Մ.թ.ա. 336|մ․թ․ա․ 336]]-[[Մ.թ.ա. 323|323 թվականներին]]։ Ստեղծել է [[Հին Մակեդոնիա|նոր տեսակի աշխարհակալ տերություն]], որի տարածքը ձգվում էր [[Հոնիական ծով|Հոնիական ծովից]] մինչև [[Հնդուստան թերակղզի]] և [[Հիմալայներ|Հիմալայան լեռներ]]։ Արևելյան ավանդույթներում զուգակցվում է առասպելական Զհուլ ալ-Կարնայն թագավորի հետ, ով հիշատակված է անգամ [[Իսլամ|իսլամի]] սուրբ գրքում՝ [[Ղուրան|Ղուրանում]]։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը<ref name="Новиков">{{книга|автор=Նովիկով Ս․Վ․|часть=«Ալեքսանդր Մակեդոնացի»|заглавие=Պատմական մեծ հանրագիտարան|ссылка=https://books.google.am/books?id=wzvhZXHOlFYC&pg=PA22|место=Մոսկվա, Ռուսաստան|издательство=Օլմա-պրես|год=2003|страницы=22|страниц=943|isbn=9785812301750}}</ref>, որն առանց բացառությունների հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած որ միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամիների հետ։հետ{{փաստ}}։
 
Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոս II-ի]] եղերական սպանությունից հետո։ Ժառանգել է [[Հին Մակեդոնիա|կայացած պետություն]] և [[Փաղանգ|մարտունակ բանակ]], որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում [[Հին Հունաստան|Հունաստանի]] [[Պոլիս|քաղաք-պետություններին]]։ [[Մ.թ.ա. 334|Մ․թ․ա․ 334 թվականին]] Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր [[Ալեքսանդր Մակեդոնացի#Արևելյան արշավի մեկնարկումը։ Գրանիկոսի ճակատամարտը|արևելյան արշավանքը]] և յոթ տարում նվաճում ամբողջ [[Աքեմենյան Պարսկաստան|Աքեմենյան Պարսկաստանը]]։ [[Գավգամելայի ճակատամարտ|Գավգամելայի ճակատամարտի]] հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսը]] և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված [[Դարեհ III|Դարեհ Կոդոմանոսին]]։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ [[Եգիպտոս|Եգիպտոսի]] նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է [[փարավոն]] և [[Նեղոսի դելտա|Նեղոսի դելտայում]] հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ [[Ալեքսանդրիա|Ալեքսանդրիան]]։ Համակվելով ամբողջ աշխարհին և [[Համաշխարհային օվկիանոս|«Համաշխարհային օվկիանոսին»]] տիրելու անսասան ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի [[Հնդկաստան]] և գրավում [[Փանջաբ|Փանջաբն]] ու [[Ռաջաստան|Ռաջաստանը]]։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ [[Միջագետք]]։