Բացել գլխավոր ցանկը

Changes

[[Պատկեր:Chekhov 1898 by Osip Braz.jpg|right|thumb|<center>''Չեխովի դիմանկարը<br> հեղինակ՝ [[Օսիպ Բրազ]]'', [[Տրետյակովյան պատկերասրահ]]: Քրոջը գրված Չեխովի նամակից. «Ասում են, որ շատ նման եմ, բայց դիմանկարը ինձ համար հետաքրքիր չէ: Ինչ-որ բան իմը չէ»:]]
 
Չեխովը [[Մոսկվայի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետ է ընդունվել 1879 թվականին և այն ավարտել է 1884 թվականին: Եղել է բարեխիղճ ուսանող, հաճախել է պրոֆեսորներ [[Ալեքսանդր Բաբուխին]]ի, [[Գրիգորի Զախարին]]ի, Կլեյնի, [[Ալեքսանդր Ֆոխտ]]ի, [[Վլադիմիր Սնեգիրյով]]ի, [[Ալեքսեյ Օստրոումով]]ի, [[Ալեքսեյ Կոժևնիկով]]ի, [[Ֆեոդոր Էրիսման]]ի, [[Նիկոլայ Սկլիֆոսովսկի|Սկլիֆոսոֆսկու]] դասախոսություններին: Արդեն 1881 թվականից սկսում է բժշկի պրակտիկան դոկտոր Պ. Ա. Արխանգելսկու մոտ Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավառի Չիկինսկի տեղական բուժարանում: Իր իսկ վկայությամբ՝ նա «չի զղջացել, որ գնացել է բժշկական ֆակուլտետ»:
 
Ավարտելով համալսարանը՝ Չեխովը փորձեց զբաղեցնել մանկական կլինիկաներից մեկի [[Մանկաբուժություն|մանկաբույժի]] թափուր աշխատատեղը, սակայն անհայտ պատճառով այդ նշանակումը չկայացավ: Բժշկի դիպլոմ ստանալուց հետո Չեխովն իր բնակարանի դռան վրա տեղադրեց «Բժիշկ Ա. Պ. Չեխով» ցուցատախտակ, շարունակում էր բուժել իր մոտ հաճախողներին և այցելում ծանր հիվանդներին:
{{քաղվածք|Բժշկությունը իմ մոտ դանդաղ է քայլում. բուժում եմ և բուժում: Ամեն օր միայն կառապանին վճարում եմ մեկ ռուբլի: Ես ծանոթներ շատ ունեմ, քիչ չեն նաև հիվանդները: Հիվանդների կեսին բուժում եմ անհատույց, մյուս կեսը վճարում է հինգից երեք ռուբլի:|}}
 
Սակայն Չեխովը հրաժարվում է զվենիգորոդյան հիվանդանոցում մշտական տեղ զբաղեցնելու առաջարկից, փոխարինելով արձակուրդում գտնվող տեղական հիվանդանոցի վարիչին, կատարելով տեղական բժշկի առօրեական աշխատանքներ , դատաբժշկական փորձաքննություններ, ցուցմունքներ տվել դատարանում, որպես դատաբժշկական փորձագետ, և այլն: Գալիս է մի ժամանակ, երբ Չեխովը սկսում է տատանվել վերջնական մասնագիտության ընտրության հարցում: Բժշկությունը միաժամանակ դառնում է գրականության խոչընդոտ, և անսպառ աղբյուր չեխովյան սյուժեների համար:
[[Պատկեր:Чехов портр.автогр. 1902 ПСС16т прил.к Ниве.jpg|մինի|Չեխովի դիմանկարը, 1902]]
Այդ ժամանակ նա նախապատրաստվում էր նաև բժշկության դոկտորի աստիճանի քննություններին, որի համար նյութեր էր հավաքում բժշկական գործի պատմության վերաբերյալ, սակայն մտադրությունն ավարտին չհասցնելով՝ արդեն 1887 թվականին հանել է բժշկի ցուցանակը: Բուժող բժշկի անխուսափելի ձախողումները մի կողմից և «Մթնշաղներում» ժողովածուի համար Գիտությունների ակադեմիայի Պուշկինյան մրցանակը կանխորոշեցին նրա վերջնական ընտրությունը: Այսուհետ բժշկական պրակտիկան մղվում է երկրորդ պլան, չնայած մասնավոր բժշկական գործունեությամբ զբաղվելը շարունակում է մինչև 1897 թվականին [[Յալթա]] մեկնելը:
1890-ական թվականների կեսերին Չեխովը դեռևս մտածում էր համալսարանում սեփական մասնավոր ախտաբանական և բուժման դասընթացների մասին: Դասախոսելու համար նրան անհրաժեշտ էր գիտական աստիճան և դիսերտացիայի պաշտպանություն: Անտոն Պավլովիչը որպես այդպիսին առաջարկում է օգտագործել «Սախալին կղզին», սակայն ֆակուլտետի դեկանը չի համաձայնվում ինչպես պաշտպանության, այնպես էլ դասընթացներում դասախոսություններ կարդալու համար:
 
Չեխովը կամավոր մասնակցում է սովի և [[խոլերա]]յի համաճարակի հետևանքների դեմ պայքարին 1891–18921891-1892 թվականներին, բայց պրակտիկ բժշկությունն աստիճանաբար նույնիսկ սահմանափակ չափերով սկսում է ձգել գրողին:
 
Լայն ճանաչում էր ստացել նրա խոստովանությունը Ա. Ս. Սուվորինին «Օհ ինչքան են ինձ ձանձրացրել այդ հիվանդները, հարևան կալվածատերը ներվային հարված էր ստացել, և ինձ քաշ էին տալիս նրա մոտ մի քնձռոտ սայլակառքով: Բոլորից շատ ձանձրացնում էին ծծկեր երեխաներով կանայք և փոշիները, որոնց կշռելը ձանձրալի էր»: (Նամակ գրված 28 օգոստոսի 1891 թվականին): Իսկ մինչ այդ «Նողկալի ժամեր և օրեր, որոնց մասին ես պատմում եմ, լինում են միայն բժիշկների մոտ» – նամակ գրված նույն թվականի օգոստոսի 18-ին: Նրա տրամադրությունը չի փոխվում նաև հաջորդ տարի, նա գրում է «Իմ հոգին հոգնած է: Տխուր է: Չպատկանել իրեն, մտածել միայն փորլուծության մասին, ցնցվել գիշերը շան հաչոցից կամ դռան թակոցից (արդյոք իմ հետևից չեն եկել), ճամփորդել նողկալի ձիերով, անհայտ ճանապարհներով և կարդալ միայն խոլերայի մասին և սպասել միայն խոլերայի և միևնույն ժամանակ լինել լիովին անտարբեր այդ հիվանդության և այն մարդկանց նկատմամբ, ում դու ծառայում ես, դա, տեր իմ, այնպիսի շիլափլավ է, որից դու կարող ես վատ զգալ» (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 16-ին): «Բժիշկ լինելը լավ չէ. Եվ սարսափելի է, ձանձրալի ու զզվելի: Երիտասարդ գործարանատերը ամուսնանում է և մեկ շաբաթ հետո կանչում է ինձ «անպայման այս րոպեին խնդրում եմ», նրա մոտ <…> իսկ երիտասարդ գեղեցկուհու մոտ <…> 75-ամյա ծեր գործարանատերը ամուսնանում է, այնուհետև բողոքում, որ իր «բջջակորիզը» ցավում է նրանից, որ «իրեն շատ է տանջել»: Ես պետք է Ձեզ ասեմ, որ այս ամենը շատ զզվելի է: Աղջիկը, որդերն ականջների վրա, փորլուծությունները, փսխումները, սիֆիլիսը, թու: Քաղցր հնչյուններ և պոեզիա, ուր եք դուք» – նույն հասցեատիրոջը, 1892 թվականի օգոստոսի 2: «Չեխովյան տխրության» ևս մեկ օրինակ: «Ես միայնակ եմ, քանի որ ամբողջ խոլերայինը օտար է իմ հոգուն, իսկ աշխատանքը, որը պահանջում է մշտական շրջագայություններ, բամբասանքներ և մանր հոգսեր, ինձ համար հոգնեցուցիչ են: Գրելու ժամանակ չկա: Գրականությունը վաղուց լքված է, ես մուրացիկ եմ և աղքատ, քանի որ նպատակահարմար գտա իմ և իմ անկախության համար հրաժարվել տեղամասային բժշկի վարձատրությունից » (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 1-ին): «Ինձ արդեն շատ են ձանձրացնում խոսակցությունները և հիվանդները, հատկապես կանայք, որոք բուժման ընթացքում անսովոր հիմար են ու համառ» ([[Իվան Գորբունով-Պոսադով]]ին, մայիսի 20, 1893 թ):
 
Բայց անգամ գրական ճանաչման և բժշկական գործունեությունից հրաժարվելու տարիներին Չեխովը զգացել է իր կապը բժշկական աշխարհի հետ, նրան հետաքրքրել են այս բնագավառի գիտության նվաճումները, նա հոգ էր տանում «Վիրահատական տարեգիր» և «Վիրահատություն» բժշկական ամսագրերի համար, որոք այդ տարիներին տառապում էին միջոցների բացակայությունից, երկար տարիներ եղել է «Բժիշկ» թերթի ընթերցողը և հրապարակել դրանում: 1895 թվականին նա մասնակցել է մոսկովյան տեղական բժիշկների համագումարին, որոնք կայանում էին Պոկրովսկ գյուղի տեղական հոգեբուժական հիվանդանոցում: Իրականում, Չեխով-բժիշկը և Չեխով-գրողը իրար հետ հակասության մեջ չեն, ուղղակի գրողի «բժշկական» մտածողության ներսում տեղի է ունենում շեշտադրության տեղաշարժ մասնավորից ընդհանուրին, «Ով չի կարողանում մտածել բժշկորեն, այլ մտածում է մասնակիորեն, նա ժխտում է բժշկությունը: Բոտկինը, Զախարինը, Վիխրովը և Պիրոգովն անշուշտ, խելացի և շնորհալի մարդիկ են, հավատում են բժշկությանը, ինչպես Աստծուն, քանի որ նրանք մեծացել են մինչև „բժշկություն“ հասկացությունը» Սուվորինին 18 հոկտեմբերի 1888 թ: Կիրառելով այս ամենը Չեխովի հանդեպ, սա նշանակում է ձգտել մասնակի ախտանիշերի միջոցով պարզելու առանձին անհատի անհաջողությունների էական պատճառները, որոնք պայմաններ են ստեղծում համաճարակի առաջացման, վաղաժամ ծերացման և սոցիալական անհամաչափության համար: Չեխովը սկսում է ձգտել հոգեբուժության: Այնպիսի ստեղծագործություններ ինչպիսիք են, «[[Հիվանդասենյակ № 6]]», «Նոպա» և «Սև վանականը» կարող է գրել ոչ միայն ցանկացած գրող բժիշկ, այլ հենց «բժշկական մտածողությամբ» գրողը, հանձինս Չեխովի: Ի. Ի. Յասինսկին «Իմ կյանքի վեպում» վկայում է, որ Չեխովին «չափազանց հետաքրքրում է այսպես կոչված հոգեկան ցանկացած շեղում»: Նրա կարծիքով, նա կարող էր դառնալ հոգեբույժ, եթե գրող չդառնար: