«Մինաս Բժշկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Մինաս Բժշկեան}}
No edit summary
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Մինաս Բժշկյանը եղել է ուսուցիչ տեղի, ապա՝ Ղարա–Սուի (կամ՝ Ղարասուբազար, այժմ՝ [[Բելոգորսկ (քաղաքատիպ ավան, Տիսուլսկի շրջանՂրիմ)|Բելոգորսկ]]) Մխիթարյան միաբանության դպրոցներում, [[1814]] թվականին տեղափոխվել է [[Կոստանդնուպոլիս]], ծավալել թատերական գործունեություն։ Գրել է «Ճեմարան գիտելեաց» ([[1815]]), «Պատմութիուն Պոնտոսի, որ է Սեաու ծով» ([[1819]]), «Քերականութիւն ռուսերեն–հայերեն» ([[1828]]) աշխատությունները։ «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» ([[1830]]) ուղեգրության մեջ ի մի է բերել պատմիչների թողած տեղեկությունները [[Անի (քաղաք)|Անի քաղաքի]] և դեպի [[Լեհաստան]] ([[1062]] թվականին և [[1239]] թվականին) տեղի ունեցած գաղթերի մասին, օգտագործել Անիի և [[Շիրակ]]ի մի շարք պատմական հուշարձանների [[արձանագրություն]]ները, հնագիտական, ազգագրական տեղեկություններ է հաղորդել [[19–րդ դար|19-րդ դարից]] Լեհաստանի, [[Ռումինիա]]յի, [[Բուլղարիա]]յի և [[Ուկրաինա]]յի հայաբնակ վայրերի, հայերի կենցաղի, ազգային սովորույթների, դատավարության, եկեղեցական բարքերի, վանքերի և այլ հուշարձանների մասին։ Մինաս Բժշկյան գիտական հետաքրքրությունների շրջանակներում են եղել նաև ազգային երգարվեստի, միջնադարյան խազագրերի և հայկական ձայնագրության նոր համակարգի խնդիրները։ Լինելով երաժշտագետ Հ․ Լիմոնճյանի ժամանակակիցը՝ Բժշկյան տեղեկություններ է արձանագրել նրա կյանքի և գործունեության մասին, նրա խորհրդով և օգնությամբ նոթեր շարադրել հայ երաժշտության վերաբերյալ։ Ունի երաժշտագիտական անտիպ մի աշխատություն՝ «Երաժշտութիւն, որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց և ելևէջութեանց եղանակաց և նշանազրաց խազից» ([[1815]])։
 
== Գրականություն ==