«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
[[Պատկեր:Anton Chekhov museum Alexandrovsk-Sakhalinsky file 3.jpg|thumb|Անտոն Չեխովի թանգարանը Ալեքսանդրովսկ-Սախալինսկում, Ռուսաստան: Այս տանը Չեխովն ապրել է 1890-ական թթ. Սախալինում գտնվելիս]]
[[Պատկեր:Anton Chekhov monument Alexandrovsk-Sakhalinsky file 1.jpg|մինի|Անտոն Չեխովի հուշարձանը Ալեքսանդրովսկ-Սախալինսկիում]]
Ուշագրավ է, որ պարբերաբար կրկնվող սուր դիտողությունները, իշխող կարգերի դեմ նետված քննադատական ակնարկներն ավելի բացորոշ և կտրուկ են դառնում [[սախալին]]յան ճանապարհորդությունից հետո։ Իր դիսերտացիայիատենախոսության համար Չեխովը կարող էր անհրաժեշտ նյութեր գտնել և ուսումնասիրել ավելի դյուրին կերպով հենց Մոսկվայում, բայց նրա հիմնական նպատակն էր ուսումնասիրել սախալինյան աքսորականների կյանքը, քննել իրականությունը, պարզել ճշմարտությունը։ Նա սկսում է ուսումնասիրել Սախալինի մասին հրատարակված նյութերն ու հետազոտությունները։ Ուսանողները Չեխովի համար պրպտումներ են կատարում հանրային գրադարանում և հավաքում են կարևորագույն հրատարակությունները։ Չեխովը կարդում է նաև քրեական իրավունքի, քաղաքականության, դատավարության, բնագիտության մասին գրքեր։ Նախապատրաստական այդ մեծ աշխատանքն ավարտելուց հետո Չեխովը փորձում է ձեռք բերել Սախալինի վարչական մարմիններին ուղղված անհրաժեշտ գրություններ։ Այդպիսի պաշտոնական մի գրություն հանձնում է նրան գլխավոր բանտային վարչության կառավարիչը, որի հայտարարության համաձայն, Չեխովին հնարավորություն պետք է տրվեր ուսումնասիրելու աքսորավայրերի բոլոր բնակիչների կյանքը։ Հաստատված է, որ պաշտոնյան Չեխովին հանձնելով այդ գրությունը, միաժամանակ սախալինյան աքսորավայրի պետին ուղղված առանձին գաղտնի գրությամբ առաջարկում էր հնարավորություն չտալ, որ Չեխովը հանդիպի քաղաքական աքսորականների հետ։ Այդ գաղտնի գրությունը հայտնաբերվել է միայն [[հեղափոխություն]]ից հետո, գլխավոր բանտային վարչության արխիվային վավերագրերը ուսումնասիրողների շնորհիվ{{sfn|Simmons|1970|p=223}}{{sfn|Rayfield|1997|p=224}}։
 
Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ Չեխովը Սախալին հասնելուն պես անցնում է աշխատանքի։ Նա շրջում է կղզում, հանդիպում աքսորականներին, ուսումնասիրում աքսորավայրերը, գրի առնում արտառոց և սոսկալի փաստեր։ Հետագայում Չեխովը իր հավաքած նյութերի հիման վրա գրում է ակնարկներ և ապա հրատարակում Սախալինի մասին գրած մեծածավալ իր գիտական աշխատությունը{{sfn|Wood|2000|p=85}}{{sfn|Rayfield|1997|p=230}}։