«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Կենսագրություն ==
 
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է [[1770]] թ-իթվականի [[փետրվարի 13]]-ին [[Աշտարակ]]ում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։ 1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։
 
[[1814]]-ին թվականին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս։ Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն։ Նրա ջանքերով [[1824]] թ. այստեղ բացվում է հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան։ Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան։ Սկիզբ է առնում հրատարակչական գործը։
 
Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ։ Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը։
 
[[1826]] թ-իթվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել [[Երևան]]ի, Էջմիածնի, [[Սարդարապատ]]ի ազատագրմանը։
 
Նշանակալից դեր է կատարել [[Պարսկաստան]]ից [[հայեր]]ի ներգաղթի կազմակերպման գործում։ [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է [[Անդրկովկաս]]ից՝ նշանակվելով [[Նոր Նախիջևան]]ի և [[Բեսարաբիա]]յի հայոց թեմի առաջնորդ ([[1828]])։
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է [[Էջմիածին]], դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ։ Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և [[Կոստանդնուպոլիս]]ի հայոց պատրիարքարանի հարաբերությունները։
 
Մահացել է [[1857]] թ-իթվականի [[փետրվարի 13]]-ին [[Թիֆլիս]]ում։
 
Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է՝ ''«Պաշտպան հայրենյաց»''։
187 080

edits