«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
|պատկեր = Anton Chekhov with bow-tie sepia image.jpg
}}
'''Անտոն Պավլովիչ Չեխով''' ({{lang-ru|Антон Павлович Чехов}}, {{ԱԾ}}), [[ռուս]] [[գրող]] և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ [[բժիշկ]]։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից: Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների և քննադատների բարձր գնահատականին<ref>"Greatest short story writer who ever lived." Raymond Carver (in Rosamund Bartlett's introduction to ''About Love and Other Stories'', XX); "Quite probably. the best short-story writer ever." [http://books.guardian.co.uk/departments/classics/story/0,6000,1261403,00.html ''A Chekhov Lexicon''], by William Boyd, ''The Guardian'', 3 July 2004. Retrieved 16 February 2007.</ref><ref name = "Steiner">"Stories&nbsp;... which are among the supreme achievements in prose narrative." [http://books.guardian.co.uk/critics/reviews/0,,489891,00.html Vodka miniatures, belching and angry cats,] George Steiner's review of ''The Undiscovered Chekhov'', in ''The Observer'', 13 May 2001. Retrieved 16 February 2007.</ref>: [[Հենրիկ Իբսեն]]ի և [[Յուհան Ավգուստ Ստրինդբերգ]]ի հետ միասին Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը<ref>Harold Bloom, ''Genius: A Study of One Hundred Exemplary Authors''.</ref>: Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս», - ասել է նա<ref>Letter to Alexei Suvorin, 11 September 1888. [http://www.gutenberg.org/etext/6408 ''Letters of Anton Chekhov''.]</ref>:
 
1896 թվականին «[[Ճայը (պիես)|Ճայը»]] պիեսի «տապալումից» հետո Չեխովը հրաժարվել է թատրոնից, սակայն 1898 թվականին այն բեմադրվել է [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի՝ Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարած արվեստի թատրոնում]], որտեղ հետագայում բեմադրվել է նաև Չեխովի «Քեռի Վանյան», ներկայացվել են նաև վերջին երկու թատերգությունների՝ «[[Երեք քույր]]»-ի և «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգու»]] պրեմիերաները: Այս չորս աշխատանքները մարտահրավեր են հանդիսանում դրանք բեմադրող դերասանական խմբի<ref>"Actors climb up Chekhov like a mountain, roped together, sharing the glory if they ever make it to the summit". Actor Ian McKellen, quoted in Miles, 9.</ref>, ինչպես նաև հանդիսատեսի համար, քանի որ Չեխովը պայմանական գործողության փոխարեն առաջարկում է «տրամադրության թատրոն» և «տեքստում խորասուզված կյանք»<ref>"Chekhov's art demands a theatre of mood." Vsevolod Meyerhold, quoted in Allen, 13; "A richer submerged life in the text is characteristic of a more profound drama of realism, one which depends less on the externals of presentation." Styan, 84.</ref>:
 
Գրել է շուրջ 900 ստեղծագործություն՝ բազմաթիվ [[պատմվածք]]ներ, [[վիպակ]]ներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր» և «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգին»]] պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքի են ընկնում «[[Կաշտանկա (պատմվածք)|Կաշտանկան»]], «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են [[հայերեն]]<ref>Երկեր։ 5 հ. / Ա. Չեխով; Կազմ.՝ Ս. Պայազատ; Խմբ.՝ Խ. Հրաչյան; Առաջաբ. հեղ.՝ Ս. Արեշյան. - Երևան։ Հայպետհրատ, 1960. - 5 հ. ; 22 սմ. - Հ. 1 (1960. 458 էջ։ 1 թ. դիմանկ.) ։ Պատմվածքներ (1883-1886), Հ. 2 (1961. 566 էջ)։ Պատմվածքներ (1886-1887), Հ.3 (1961. 566 էջ։ Պատմվածքներ (1888-1894), Հ. 4 (1962. 433 էջ) : Պատմվածքներ (1895-1903), Հ. 5 (1962. 498 էջ)։ Դրամատիկական երկեր Պայազատ, Սերգո Արատաշեսի, 1909-1971 կազմ. Հրաչյան, Խաչիկ Թադևոսի, 1912-1989 խմբ. Արեշյան, Սալոմե Գրիգորի, 1913-1966 առաջաբ.</ref>։