«Վիգեն Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 62.
== Ծառայություն ՀՀ զինված ուժերում ==
 
* 2000-2003թթ. Վիգեն Սարգսյանը 2000 թվականին մինչև երեք տարի ժամկետով զորակոչվել է իսկական զինվորական ծառայության` որակավորվով որպես պահեստազորի սպա և ստացել սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում:
 
=== Այլ գործունեություն ===
 
*2001–2011 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս։
*2008 թ.-ից առ այսօր2018թթ. «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ<ref>{{Cite web|url=http://www.luys.am|title=Գլխավոր - Լույս Հիմնադրամ. Կրթական|website=www.luys.am|language=am|accessdate=2018-09-01}}</ref>։
*2012-2016 թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի (խորհուրդ) նախագահ<ref>{{Cite web|url=https://paara.am/%D5%B0%D5%B0-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A4%D5%A5%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%80/|title=ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի (խորհուրդ) նախագահ ընտրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը {{!}} ՀՀ ՊԿԱ|website=paara.am|accessdate=2018-09-01}}</ref>։
*2014-2016 թթ. Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/26624818.html|title=Վիգեն Սարգսյանը՝ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|language=hy|accessdate=2018-09-01}}</ref>
Տող 79.
== Պաշտպանության նախարար ==
Վիգեն Սարգսյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին [[Հայաստանի Հանրապետության նախագահ]]ի հրամանագրով նանակվել է [[Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար]]:
 
== Հանրային կարծիք և վերաբերմունք ==
 
=== Բանակում չծառայելու մասին խոսակցություններ ===
Հայաստանի զինված ուժերում չծառայած պետական պաշտոնյաների շարքում երբեմն շրջանառվում է նաև Վիգեն Սարգսյանի անունը<ref name="Բ չծառայած պաշտոնյաներ 1">[https://armlur.am/743860/ «Ովքե՞ր չեն ծառայել բանակում», ''armlur.am'']</ref><ref name="Բ չծառայած պաշտոնյաներ 2">[http://asekose.am/hy_AM/news/8/232622-hh-pastpanoutyan-naxararner--ovqer-cen-carayel-banakoum.html «ՀՀ պաշտպանության նախարարներ, ովքեր չեն ծառայել բանակում», ''asekose.am'':]</ref>: Այդ խոսակցություններն ու հրապարակումները հատկապես ակտիվացան, երբ նա նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար<ref>[http://armtimes.com/hy/article/123942 «Եթե Վ. Սարգսյանը ծառայել է, ուրեմն Սերժ Սարգսյանի քարտուղարուհին պատերազմի վետերան է», ''armtimes.com'':]</ref><ref name="ՌԽ2">[http://armtimes.com/hy/article/123941 «Վիգեն Սարգսյանը չի խուսափել ծառայությունից. ՊՆ-ն պատասխանում է ՊՆ նախկին նախարարի կնոջը», ''armtimes.com'':]</ref><ref name="ՌԽ ՎՍ հանրային կարծիք">[http://armtimes.com/hy/article/123924 «Ռուզաննա Խաչատրյանի գրառումը Վիգեն Սարգսյանի մասի՞ն է. ՊՆ-նհրաժարվում է մեկնաբանել», ''armtimes.com'':]</ref><ref name="Փաշինյան ՎՍ ծառայություն">[http://armtimes.com/hy/article/123928 «Վիգեն Սարգսյանը պետք է մեկնաբանի տիկին Խաչատրյանի գրառումը. Նիկոլ Փաշինյան», ''armtimes.com'':]</ref>:
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքի հրապարակման՝ Վիգեն Սարգսյանը 2000-2003 թվականների ընթացքում ծառայել է ՀՀ Զինված ուժերում<ref name="ՊԿ">[http://www.mil.am/hy/pn/34/p/person Վիգեն Սարգսյանի կենսագրությունը ՀՀ ՊՆ կայքում, ''mil.am'']</ref>: Որոշ հրապարակումների համաձայն՝ նա 2000-2003 թվականներին աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ (զեկուցարար)<ref name="Բ չծառայած պաշտոնյաներ 2"/>:
 
Վիգեն Սարգսյանի զինվորական ծառայության վերաբերյալ ելույթներ հնչեցին նաև [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով]]ում<ref name="ԱԺ ՎՍ">[http://armtimes.com/hy/article/123986 «Վիգեն Սարգսյանը թանկ վճարեց ԱԺ-ում իր ելույթի համար», ''armtimes.com'':]</ref>: Մի շարք պատգամավորներ պահանջեցին, որպեսզի նորանշանակ նախարարը պարզաբանի հանրության շրջանում շրջանառվող ու քննարկվող լուրերն այն մասին, որ նա չի ծառայել ՀՀ զինված ուժերում<ref name="Փաշինյան ՎՍ ծառայություն"/>: Մասնավորապես [[Ելք դաշինք|ԵԼՔ խմբակցությունից]] պատգամավոր [[Նիկոլ Փաշինյան]]ը հայտնեց, որ <blockquote>
{{քաղվածք|''Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրականի մեջ արված այն գրառումը, թե 2000-2003 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, պետք է պարզաբանվի, որ հանրությունը իմանա, որ Վիգեն Սարգսյանը իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում, քանի որ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պնախարար էր:''|}} </blockquote>
 
2017 թվականի հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանը դիմել էր ՀՀ Զինվորական կոմիսարին և խնդրել տրամադրել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը<ref>[http://armtimes.com/hy/article/124112 «Նիկոլ Փաշինյանը Վիգեն Սարգսյանի հարցով դիմել է Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին», ''armtimes.com'':]</ref>: Ստացված պատասխանում նշված է եղել, որ <blockquote>Վիգեն Սարգսյանը 2000 թվականին մինչև երեք տարի ժամկետով զորակոչվել է իսկական զինվորական ծառայության՝ նշանակվելով պաշտպանության նախարարի վարչական ապարատի կազմակերպչական ապահովման բաժնի ռեֆերենտի պաշտոնում։ Իսկ մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը Վիգեն Սարգսյանն օգտվել է կրթությունը շարունակելու համար տարկետումից՝ համաձայն այդ ժամանակ գործող օրենքի<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/28841827.html|title=Զինկոմի պատասխանը Փաշինյանին. Վիգեն Սարգսյանն օգտվել է տարկետումից՝ համաձայն օրենքի, ապա՝ զորակոչվել|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|language=hy|accessdate=2018-09-01}}</ref></blockquote>Ավելին, Հենրիկ Մուրադյանը, վկայակոչելով այդ ժամանակ գործող «Զինված ուժերի սպայական կազմի զինվորական ծառայության անցնելու մասին կանոնակարգը», նշել է, որ<blockquote>Վիգեն Սարգսյանը 2000 թվականին որակավորվել է որպես պահեստազորի սպա և ստացել պահեստի սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում, քանի որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար սահմանված 2 տարվա փոխարեն ՀՀ ԶՈՒ հետ կնքել է սպայական ծառայություն անցնելու վերաբերյալ 3 տարի ժամկետով պայմանագիր: </blockquote>Նիկոլ Փաշինյանի պահանջին ներկայացնելու ՀՀ ԶՈՒ-ում պահպանվող հիմնավորող փաստաթղթերը, ՀՀ Զինվորական կոմիսարը նշել է, <blockquote>Ոչ միայն Վիգեն Սարգսյանի այլ այդ տարիներին տարկետում տրամադրելու համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերն /մատյաններ, անձնական գործեր/ արդեն 2005 թվականին ոչնչացվել են՝ սահմանված ժամկետը լրացած լինելու համար ։ </blockquote>Սակայն լրացուցիչ մտահոգությունները փարատելու նպատակով Պաշտպանության նախարարի համաձայնությամբ, «Ելք»-ին են ուղարկվել տարկետման հիմք հանդիսացող` ուսումնական հաստատությունների փաստաթղթերի պատճենները<ref>{{Cite web|url=https://www.aysor.am/am/news/2017/11/07/%D5%8E%D5%AB%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1334840|title=Զինկոմիսարիատը փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ. Aravot.am - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից|last=LLC|first=Helix Consulting|website=www.aysor.am|language=en|accessdate=2018-09-01}}</ref>։
 
=== Ալբերտ Դալլաքյանի բուժման համար կազմակերպված դրամահավաք ===
2017 թվականի հունվարի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կատարած ֆեյսբուքյան գրառումը դարձավ մամուլի և հանրային հարթակի քննարկման թեմա: Վ.Սարգսյանն իր գրառմամբ առաջարկել էր մարդկանց, որպեսզի վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար գումար հավաքեն, քանի որ օրենքով սահմանված կարգով արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ հնարավոր չէ, ինչին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մեկնաբանել էր՝ ասելով. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է»: Այս մեկնաբանությանը Վիգեն Սարգսյանը պատասխանել էր՝ գրելով «Բոշան դու ես» արտահայտություն: ՀՀ պաշտպանության նախարարի այս պատասխանը ակտիվ հանրային հարթակում ակտիվ քննարկումների էր հանգեցրել, ինչին արձագանքել էր նաև մամուլը<ref name="Բշա1">[http://armtimes.com/hy/article/129450 «Քաղաքացուն «բոշա» ասելու համար Վիգեն Սարգսյանի դեմ բողոք կուղարկվի Էթիկայի հանձնաժողով», ''armtimes.com'':]</ref><ref name="Բշա2">[https://168.am/2018/02/17/909683.html «Էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացու դիմումը՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշա» ասելու համար», ''168.am'':]</ref><ref>[https://www.1in.am/2282752.html «Քաղաքացուն «բոշա» ասելու համար Վիգեն Սարգսյանի դեմ բողոք կուղարկվի Էթիկայի հանձնաժողով», ''1in.am'':]</ref>: Վիգեն Սարգսյանի կատարած արտահայտության կապակցությամբ նույնիսկ դիմում էր ներկայացվել Էթիկայի հանձնաժողով<ref name="Բշա2" /><ref>[http://www.ankakh.com/article/90859/%C2%ABjvoghvovurd%C2%BB--ethikayi-handznajvoghvove-statsyel-e-qaghaqatsu-dimume%D5%9D-enddyem-vigyen-sargsyani%D5%9D-%C2%ABbvosha%C2%BB-asyelu-hamar «Էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացու դիմումը՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշա» ասելու համար», ''ankakh.com'':]</ref>: Արդյունքում, սակայն, փաստացի երեք օրվա ընթացքում հնարավոր դարձավ աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկում կազմակերպել վիրավորում ստացած զինվորի երեք վիրահատությունները:
 
Վիգեն Սարգսյանն այս առթիվ լրագրողի հետ զրույցում հայտնել էր, թե «ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմյանց»<ref>[http://yerkirmedia.am/social/vigen-sargsyan-hartsazruyts-razminfo/ ««Ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում». Վիգեն Սարգսյան», ''yerkirmedia.am'':]</ref>:
 
Նախարարի այս կոչին կարճ ժամանակում արձագանքեցին հարյուրավոր բարերարներ, որոնց նվիրաբերությունների շնորհիվ հնարավոր դարձավ բնակարանով ապահովել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հաշվառված մի շարք զինծառայողների:
== Պարգևներ ==
Վիգեն Սարգսյանը բազմիցս պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության [[Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ|պետական]] և գերատեսչական, ինչպես նաև այլ երկրների մեդալներով, շնորհակալագիրներով: Ստորև ներկայացված է նրա պարգևների ցանկը<ref name="ՀՀԿ կայք Վիգեն Սարգսյան"/><ref name="ՀՀ ՊՆ կայք ՎՍ">[http://www.mil.am/hy/pn/34/p/person Վիգեն Սարգսյանի կենսագրությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում:]</ref>.