«Հեռահաղորդակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Կապի համակարգ''' կամ '''հեռահաղորդակցություն''', էլեկտրական ազդանշանների միջոցով ինֆորմացիայի հաղորդման էլեկտրոնային սարքերի համալիր։ Տարբերում են [[հաղորդալարային կապ]]ի և [[ռադիոկապ]]ի համակարգեր։ Ավտոմատ բազմականալ կապի զարգացման շնորհիվ այժմ այդ երկու համակարգերը էապես քիչ են տարբերվում։ Հետևաբար կարելի է դիտարկել կապի ընդհանրացված համակարգը, որի ֆունկցիոնալ սխեման պարունակում է հետևյալ հանգույցները՝ հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր և այլն) աղբյուր, հաղորդագրությունը էլեկտրական ազդանշանի փոխակերպող սարք (միկրոֆոն, ֆոտոէլեմենտ և այլն), [[մոդուլյատոր]], որը ցածր հաճախականության ազդանշանը վերածում է բարձրահաճախայինի։
 
Հնում դա արվում էր դրոշների, թմբկազարկերի, ազդանշանային խարույկների օգնությամբ կամ սուրհանդակների միջոցով։ 19-րդ դարում մարդիկ սովորեցին հաղորդալարերով էլեկտրական ազդանշաններ ուղարկել. ծածկագրված հաղորդագրություններն ուղարկվում էին Մորզեի այբուբենով (կարճ ու երկար ազդանշաններով՝ կետերով և գծերով)։ Էլեկտրական հեռահաղորդակցության առաջին համակարգը մետաղալարային հեռագիրն էր, որն ստեղծվեց 1830–40-ական թվականներին Ռուսաստանում, [[Մեծ Բրիտանիա]]յում և [[ԱՄՆ]]-ում։ 1876 թվականին ամերիկացի գյուտարար [[Ալեքսանդր Գրեհեմ Բելլ|ՄԱլեքսանդր Բել]]<nowiki/>ավը հայտնագործեց մարդու ձայնը հեռագրահաղորդալարերով հաղորդելու եղանակ՝ հեռախոսակապը, որը շատ արագ տարածվեց ու զարգացավ. հեռախոսի գյուտից 21 տարի անց աշխարհում արդեն կար 1 միլիոն հեռախոսագիծ։
 
Ռադիոկապում մոդուլյատորն անհրաժեշտ է ազդանշանը առանց հաղորդալարի մեծ հեռավորությունների վրա հաղորդելու համար, իսկ հաղորդալարային կապում դրանով լուծվում է գծի հաճախային «խտացման»՝ նույն գծով բազմաթիվ ազդանշանների միաժամանակյա հաղորդման խնդիրը։ Այնուհետև բարձրահաճախային (մոդուլված) ազդանշանը ուժեղացվում է և ուղարկվում գիծ։ Ռադիոգծում այն նախապես փոխակերպվում է էլեկտրամագնիսական ալիքների՝ անտենայի միջոցով։ Ընդունման կետում բարձրահաճախային ազդանշանը անտենայի կամ հաղորդալարի ելքից անցնում է ընտրողունակ սարքին (հաճախային զտիչ, եթե «խտացումը» կատարվել է ըստ հաճախականության), ապա ուժեղացվում է և արվում դետեկտորին, որը մոդուլված ազդանշանից անջատում է ցածր հաճախականության ինֆորմացիան։ Սովորաբար ինֆորմացիոն ազդանշանը նորից է ուժեղացվում և փոխակերպվում ոչ էլեկտրական բնույթի հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր և այլն)։ Կապի տարբեր համակարգերում այս կամ այն հանգույցը կարող է բացակայել կամ իր հերթին կազմել հանգույցների համալիր (օրինակ, մոդուլյատորը թվային կապում)։ Բարձրորակ և օպերատիվ հաղորդում իրականացնելու նպատակով ստեղծվել է ''կապի միասնական ավտոմատացված համակարգ՝ ԿՄԱՀ (EACC)''։
Անանուն մասնակից