«Վանաձոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
վիքիֆիկացում
Տող 46.
Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական ծխական (հիմնվել է [[1853]] թվականին), Օրիորդաց ([[1879]]), պետական երկդասյա ռուսական (1897) և [[ռուս]] պաշտոնյաների երեխաների ([[1908]]) դպրոցներ։
 
Վանաձորը Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է (82 800 բնակչություն, [[1988]] թվականին՝ 178 000), [[Լոռու մարզ]]ի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը։ Միկրոաշխարհագրական դիրքին բնորոշ է այն, որ գտնվում է [[Փամբակի լեռներ|Փամբակի]] և [[Բազումի լեռներ|Բազումի]] լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն [[գոգավորություն]]ում՝ [[Փամբակ]] և [[Տանձուտ (Փամբակի վտակ)|Տանձուտ]] գետերի միախառնման վայրում։ Քաղաքով են անցնում [[Թբիլիսի-Գյումրի երկաթուղի]]ն, ինչպես նաև մի քանի ավտոխճուղիներ։ [[Ծով]]ի մակերևույթից բարձր է 1350 մ։ Քաղաքի միջով են հոսում [[Փամբակ]], [[Տանձուտ (Փամբակի վտակ)|Տանձուտ]] և [[Վանաձոր (գետ)|Վանաձոր]] գետերը։ Քաղաքն ունի մեղմ, բարեխառն [[կլիմա]]։ Վանաձորը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական հուշարձաններով։ Օրինակ՝ քաղաքի արևելյան մասում՝ Տանձուտ գետի աջ ափին ([[Դիմաց թաղամաս]]) գտնվել են վաղ [[բրոնզի դարաշրջան]]ից (մեր թվարկությունից առաջ [[IV հազարամյակ]]) վաղ հայկական շրջանին (մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարեր) վերաբերող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են [[Թագավորանիստ]]ը և [[Մաշտոցի բլուր]]ը՝ իրենց [[դամբարան]]աշտերով։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և դրվել է [[XIII դար]]ի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրայի սև քարե եկեղեցու անունով։ [[Խաչատուր Աբովյան]]ի վկայությամբ տեղացիները գաղթել են [[Երևան]]ից։
 
== Բնակչություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վանաձոր» էջից